Նոյեմբերի 22-ին ԵՊՀ մեծ դահլիճում տեղի ունեցավ հատուկ միջոցառում նվիրված արցախյան պատերազմի հերոս Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 74-ամյակին և ԵՊՀ Լեոնիդ Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի մեկ ամյակին:
Միջոցառումը սկսվեց Ազգալդյանի ինքնակենսագրությունը ներկայացնող ֆիլմի ցուցադրությամբ: Այնուհետև ԵՊՀ մարտական պատրաստության ակումբի հիմնադիր նախագահ Արմեն Խաչիկյանը ներկայացրեց ակումբի մեկ ամյա գործունեության ընթացքում իրականացված ծրագրերը և ունեցած ձեռքբերումները: Նա իր խոսքում նշեց՝ ակումբի կարևոր ձեռքբերումներից է նաև ապրիլյան պատերազմի ժամանակ ակումբի շուրջ 25 անդամներից կազմավորված ԵՊՀ կամավորական ջոկատը:
Միջոցառմանը հատուկ անդրադարձ կատարվեց ապրիլյան պատերազմի մասնակիցներին, նրանցից շատերը ներկա էին միջոցառմանը և ներկաների հետ հարգեցին մարտական ընկերների հիշատակը:
Կարդացեք նաև
ԵՊՀ մարտական պատրաստության ակումբի պատվավոր անդամի կոչում շնորհվեց ԵՊՀ ուսանողներ՝ մարտական խաչ 2-րդ աստիճանի ասպետ՝ Գևորգ Մանուկյանին, Շուլի Հակոբյանին, ՀՀ և ԼՂՀ Արիության մեդալակիր Գոռ Դարմանյանին:
Շնորհակալագրեր հանձնվեցի ակումբի անդամներին, որոնք աչքի են ընկել ակտիվ գործունեությամբ: Միջոցառմանը վերջում շնորհակալական խոսքով հանդես եկավ Լեոնիդ Ազգալդյանի մայրը:
ԵՊՀ ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ