ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 23-ին երկարամյա եւ արդյունավետ աշխատանքային գործունեության համար ՀՀ Ազգային ժողովի պատվոգրով, ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով եւ ՀՀ Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրով պարգեւատրել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության եւ Հայաստանի հանրային ռադիոյի աշխատակիցներին:
ՀՀ Ազգային ժողովի պատվոգրով պարգեւատրվել են Ստեփան Մարտիրոսյանը, Արսեն Ասլանյանը, Լեւոն Խաչատրյանը, Աիդա Ներսիսյանը, Գրիգոր Հարությունյանը, Կարինե Սարգսյանը, Նոնա Զոտովան, ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով` Կարինե Քոչարյանը, Ալեքսանդր Մուրադյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրով` Լուսինե Վասիլյանը, Լենա Բադեյանը:
Շնորհավորելով պարգեւատրվածներին՝ Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել տարիների ընթացքում նրանց անմնացորդ նվիրումը ռադիոյի եւ հեռուստատեսության զարգացման գործում ու նշել, որ նաեւ նրանց շնորհիվ է հանրային նշանակության կարեւոր հեռուստառադիոընկերությունը պահպանել է իր դիմագիծը: ԱԺ նախագահը պարգեւատրվածներին մաղթել է աշխատանքային եւ ստեղծագործական նորանոր հաջողություններ իրենց պատասխանատու գործում:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն