Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել Ռուսաստանի և այլ պետությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին տեղեկությունը պետական գաղտնիք համարելու վերաբերյալ: Այս մասին հաղորդվում է ՌԴ իրավական ինֆորմացիայի պորտալում:
Փաստաթղթում նշվում է, որ այդպիսի տեղեկատվության վաղաժամ հրապարակումը կարող է վտանգ հանդիսանալ երկրի անվտանգությանը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ