Վանա լճի հատակում խաչքարեր և թնդանոթի արկեր են հայտնաբերվել: Ինչպես գրում է թուրքական «Միլլիյեթ» թերթը, գտածոները հայտնաբերվել են լճի և նրա շրջակայքի մաքրման աշխատանքների ժամանակ, որն իրականացնում է թուրքական FIVE ընկերությունը:
Ընկերության ներկայացուցիչ Այհան Դիշարին հայտնել է, որ իրենք այդ մասին արդեն տեղեկացրել են Վանի թանգարանի ղեկավարությանը և սպասում են պատասխանի: Նա կարծիք է հայտնել, որ լճի խորքում կարող են այլ խաչքարեր լինել:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ