Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արկադի Տեր-Թադևոսյան. համաձայն չեմ այն տեսակետին, որ նման զորախումբ ստեղծելով Հայաստանը նվազեցնում է իր ինքնիշխանությունը. «Փաստ»

Նոյեմբեր 23,2016 11:33

Գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը «Փաստի» հետ զրույցում ասաց, որ ռուս-հայկական միացյալ զորախումբ ստեղծվելուց բացի ստեղծվելու են նաև՝ ռուս-բելառուսական, ռուս-ղազախական և այլ զորախմբեր նույնպես։ Այսինքն, միայն Հայաստանի հետ չեն նման միավորումներ ստեղծվելու, այլ համանման միավորումներ կստեղծվեն ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների հետ նույնպես, իսկ Հայաստանի դեպքում այն ոչ թե կնվազեցնի մեր ինքնիշխանությունը, այլև դրական ազդեցություն կունենա Արցախի ինքնապաշտպանության ամրապնդման համար.

«Ես համաձայն չեմ այն տեսակետին, որ նման զորախումբ ստեղծելով Հայաստանը նվազեցնում է իր ինքնիշխանությունը։ Բացի այդ, Հայաստանի՝ Թուրքիայից եւ Ադրբեջանից պաշտպանող սահմանային ուժերը կազատվեն և մենք այդ ուժերը կկարողանանք տեղափոխել Արցախ։ Իմ կարծիքով դա դրական քայլ կլինի Հայաստանի համար։

Ես հարգում եմ բոլոր մասնագետների տեսակետները, սակայն խորհուրդ եմ տալիս չշտապել եզրակացություններ անելու։ Ավելի լավ է զինվենք համբերությամբ եւ սպասենք, իսկ կյանքը ցույց կտա այն դրական քայլերը, որոնք ակնկալում ենք»,- ասաց Ա. Տեր-Թադևոսյանը։

Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930