Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցին՝ «ինչո՞ւ հենց հիմա Ռուսաստանն ու Հայաստանը որոշեցին պայմանագրային հենքի վրա միավորել ՀՕՊ համակարգերն ու զորախմբերը», փորձագետները տալիս են բավական պարզ պատասխան. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 23,2016 11:09

Այս տարվա հուլիսի կեսերին, երբ ողջ Հայաստանը եւ սփյուռքը հետևում էր «Սասնա ծռեր» արմատական խմբավորման շուրջ ստեղծված իրավիճակին, պլանային այցով Հայաստան ժամանեց ՌԴ զինված ուժերի օպերատիվ եւ մարտավարական գլխավոր վարչության պատվիրակությունը։ Շատերն այս իրադարձությանը մատների արանքով նայեցին, սակայն այցի հիմնական նպատակներից էր հենց միավորված զորախմբի մասին համաձայնագրի պատրաստումը։

Իրադարձությունների խճանկարը ավելի ամբողջական է դառնում, երբ այն դիտարկում ենք ապրիլյան պատերազմական իրադարձություններից հետո Սերժ Սարգսյանի՝ բանակում իրականացրած մասշտաբային կադրային փոփոխությունների համատեքստում։ Հենց այդ ժամանակ գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանն ազատվեց բանակի 4-րդ կորպուսի հրամանատարի պաշտոնից եւ նշանակվեց հայ-ոուսական միավորված զորախմբի հրամանատար։ Մինչ այդ զորախմբի հրամանատարն էր գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանը։

Հանրության մեջ հաճախ տրվող հարցին՝ «ինչո՞ւ հենց հիմա Ռուսաստանն ու Հայաստանը որոշեցին պայմանագրային հենքի վրա միավորել ՀՕՊ համակարգերն ու զորախմբերը», փորձագետները տալիս են բավական պարզ պատասխան։ «Փոխվել է անվտանգության ընդհանուր համայնապատկերը տարածաշրջանում։ Առաջ են եկել «Իսլամական պետությունը» եւ այլ ահաբեկչական խմբավորումներ, Թուրքիայի հետ հարաբերությունների հեռանկարը մշուշոտ է, մյուս կողմից ապրիլյան ռազմական գործողություններից հետո իրավիճակը ԼՂ շփման գծում շատ անկայուն է»,- նշեց ռազմական փորձագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը։

Այսպիսով, ըստ փորձագետի, միավորված զորախմբի նպատակներից կարող է լինել Հարավային Կովկասում կոնֆլիկտներից, ՆԱՏՕ-ից եւ առաջին հերթին Թուրքիայից, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքում մոլեգնող ահաբեկչական խմբավորումներից առաջացած սպառնալիքներին դիմակայությունը։

 

Արշալույս ՄՂԴԵՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930