Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի` կարմիր համարանիշներով մեքենան սոցցանցերում քննարկման առարկա էր դարձել: Լուրեր էին շրջանառվում, որ նա մյուս փողատերերից հետ չմնալու համար գնել է այդ դիվանագիտական համարները:
Երեկ այս առնչությամբ «Առավոտի» հարցին Արա Աբրահամյանը պատասխանեց. «Դուք մոռացե՞լ եք, որ ես բարի կամքի դեսպան եմ: ՄԱԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան եմ, ինձ ունեմ դիպլոմատիկ պասպորտ: Ես բոլոր Ռուսաստանում էլ եմ ման գալիս, Ամերիկայում, Ֆրանսիա, ամեն մի երկրում: Եթե դեղին գույնի տան, դեղին գույնով կքշեմ, սիպտակ՝ սիպտակ: Բայց դա է իմը, ես դիպլոմատիկ պասպորտով եմ գալիս: Կարող եք մի հատ ձեր պոգրանիչնիկ սահմանապահներին էլ հարցնեք, ձեզ կասեն՝ պարոն Աբրահամյանը ոնց է գալիս»: Արա Աբրահամյանը սկսեց կողքիններին հարցնել՝ «ո՞վ կա, իմ պասպորտը ո՞ւմ մոտ ա», որ ցուցադրի իր անձնագիրը:
Լուսանկարը՝ ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆԻ
Կարդացեք նաև
«Առավոտ»
23.11.2016