Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանության տարերային ախորժակը. «Ժամանակ»

Նոյեմբեր 23,2016 10:26

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի գործունեության շուրջ ստեղծված իրավիճակը ի ցույց է դնում Հայաստանի իշխանության առաջ կանգնած մի խիստ հատկանշական խնդիր, կամ ավելի շուտ ի ցույց է դնում, թե ինչ խնդրի առաջ է կանգնած Հայաստանի իշխանությունը։ ՏՄՊՊՀ-ն, ինչպես հայտնի է, խոշոր տուգանք էր սահմանել Երևանի գարեջրի գործարանի նկատմամբ՝ 110 միլիոն դրամ։ Այդ գործարանի սեփականատերը ՀՀԿ-ական պատգամավոր է, ինչը նշանակում է, որ ՏՄՊՊՀ-ն խոշոր տուգանք էր կիրառել իշխանական մեծամասնության ներկայացուցչի հանդեպ։ Միամիտ կլինի կարծել, որ Հայաստանի դե յուրե անկախ այդ հանձնաժողովը դե ֆակտո կարող էր այդպիսի քայլի գնալ բացառապես իր գործառույթները իրականացնելու անկախ մղումով։ Եթե Հայաստանում տնտեսական մրցակցությունը պաշտպանվեր այդ մղումներով, ապա հազիվ թե ներկայումս Հայաստանը լիներ Արևելյան Եվրոպայի և հետխորհրդային տարածության ամենամոնոպոլացված տնտեսություն ունեցող երկիրը։ Այն, որ մղումները մեղմ ասած՝ կասկածելի են, ակնարկեց նույնիսկ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՏՄՊՊՀ ղեկավարին հորդորելով զբաղվել ավելի կարևոր ապրանքների շուկաներով, հանգիստ թողնելով գարեջրի շուկան։ Եվ ուրեմն այստեղ հարց է առաջ գալիս, թե ո՞վ էր ՏՄՊՊՀ-ն ուղղել դեպի այդ շուկա, և այդ շուկայի խոշոր խաղացողներից մեկի հանդեպ խոշոր` 110 միլիոն դրամի տուգանքի սահմանում։

Իսկ գուցե բանը ոչ թե այս կամ այն բևեռի հակադրությունն է մյուսի հետ, այլ ընդամենը իրավիճակը` ծանր տնտեսական իրավիճակն ու փողի դեֆիցիտը, որն իշխանությանը ստիպում է հավաքել որտեղից հնարավոր է և ինչքան հնարավոր է։ Իսկ այս իրավիճակը հետևանքն է նաև առավել լայն մասշտաբում հետաքրքրական մի վիճակի, որը ստեղծում են Արևմուտքն ու Ռուսաստանը, կամա, թե ակամա, համաձայնեցված, թե նրանք էլ` իրավիճակի բերումով։ Բանն այն է, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ Արևմուտքը Հայաստանին չեն ցուցաբերում շոշափելի ֆինանսատնտեսական օգնություն, որը հնարավորություն կտար դուրս գալ սահմանային վիճակից և չքայլել անդունդի եզրով։ Հայաստանին ընդամենը պահում են անդունդի եզրին, ինչը խիստ ռիսկային իրավիճակ է իշխանության համար։ Համաձայնեցվա՞ծ է այս քաղաքականությունը, թե՞ ամեն մեկն ունի փող չտալու իր պատճառները, այլ հարց է, սակայն փաստը բերում է մի վիճակի, երբ իշխանությունը օրեցօր ավելի ու ավելի ստիպված է լինելու ձեռքը տանել հենց սեփական գրպանը։ Եվ այստեղ իհարկե եթե քայլերը նախ կլինեն կամավոր, փոխհամաձայնեցված, պայմանավորված, աստիճանաբար կարող են դառնալ նաև այսպես ասած՝ չնախատեսված, անսպասելի, անվերահսկելի, որովհետև անհրաժեշտ ծավալները շատ ավելին են, քան այն, ինչ կարող է հավաքվել պայմանավորվածությունների և փոխհամաձայնությունների տեսքով։

 

Արամ Ամատունի

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930