Կառավարության նիստի օրակարգում է ներառված պաշտպանության նախարարությանը գումար հատկացնելու որոշման նախագիծը: Ըստ այդմ, առաջարկվում է կառավարության պահուստային ֆոնդից 26 միլիոն դրամ հատկացնել ՊՆ-ին՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Մհեր Արմենի Պետրոսյանի բուժումը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում իրականացնելու համար:
Մեկ այլ նախագծով էլ առաջարկվում է կրկին կառավարության պահուստային ֆոնդից ՊՆ-ին հատկացնել 712 հազար դրամ՝ մարտական հերթապահություն իրականացնելիս հրազենային վնասվածք ստացած Աշոտ Ալիկի Գրիգորյանի բուժումը Ռուսաստանի Դաշնությունում իրականացնելու նպատակով:
Հիշեցնենք, որ ապրիլյան պատերազմից հետո կառավարությունը որոշեց ծանր վիրավորում ստացած զինծառայողների՝ արտերկրում բուժումը պետբյուջեի հաշվին կազմակերպել, եթե Հայաստանում նման բուժումն անհնարին լինի:
Վերը նշված որոշման նախագծերում նշված չէ, թե Մհեր Պետրոսյանը եւ Աշոտ Գրիգորյանն ապրիլյա՞ն պատերազմի օրերին են վիրավորվել, թե՝ ոչ:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ