Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը 50 միլիոն դոլար բյուջետային վարկ է տրամադրելու Հայաստանին:
Կառավարության նոյեմբերի 24-ի նիստի օրակարգում է ներառված ՀՀ-ի եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Զարգացման քաղաքականության չորրորդ վարկ» վարկային համաձայնագրի նախագծին հավանություն տալու մասին» որոշման նախագիծը:
Այս վարկի տոկոսադրույքը, ինչպես նախագծում է նշված, լողացող է՝ 6-ամսյա Libor+ ֆիքսված սպրեդ, պարտավորության վճարը՝ 0.25%, մայր գումարի մարման ժամանակացույցն է՝ 2031 թվականի նոյեմբերի 15-ից մինչեւ 2041 թվականի մայիսի 15-ը ներառյալ՝ մասհանված գումարի 4.76%-ը, 2041 թվականի նոյեմբերի 15-ին՝ մասհանված գումարի 4.80%: Վարկի գումարի մարման ժամկետը 25 տարի է, որից 14.5 տարին՝ արտոնյալ ժամկետ:
Որոշման նախագծում նշված է, որ ծրագրի 4-րդ ֆինանսավորման նպատակն է օժանդակել ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին 2 հիմնական ուղղությամբ՝ հարկաբյուջետային, սոցիալական եւ շրջակա միջավայրի կայունության խթանում, եւ մրցունակության ամրապնդում:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ