Լրահոս
Օրվա լրահոսը

«Մտածողության փոփոխության հարց կա». Լուսինե Սահակյանը՝ պատիժ կրող անձի վերահսկողություն իրականացնող սարքերի մասին

Նոյեմբեր 22,2016 19:11

«Եթե նույնիսկ այս պայմաններում, ինչ կա մեր օրենսդրությամբ, նորմալ կիրառվի, միայն բացառիկ դեպքերում կկիրառվի կալանքը՝ որպես խափանման միջոց»,- Aravot.am-ին ասաց փաստաբանների պալատի փաստաբան Լուսինե Սահակյանը՝ պատասխանելով մեր հարցին, թե Հայաստան ներմուծված նոր սարքերը, որոնք պատիժ կրող անձի էլեկտրոնային վերահսկողություն կիրականացնեն, թո՞ւյլ կտան իրավապահ մարմիններին բացի կալանքից, օգտվել խափանման այլ միջոցներից:

Հիշեցնենք, որ Պրոբացիայի ինստիտուտի կիրառման շրջանակներում, ներմուծվել են հատուկ սարքեր, որոնք հնարավորություն կտան պատիժ կրող անձի էլեկտրոնային վերահսկողությունն իրականացնել:

Համապատասխան անձի ոտքին ամրացվելու է համապատասխան սարքավորում, որը հսկելու է նրա գտնվելու վայրը: Տնային կալանքի դեպքում՝ տնից որոշակի շառավղով հեռավորության վրա, իսկ եթե վարչական վերահսկողություն է, հսկելու է նրա շարժը:

Փաստաբանի խոսքով. «Հայաստանում այսօր էլ քրեական դատավարության օրենսգրքով բազմաթիվ խափանման միջոցներն են սահմանված, եւ կալանքը` որպես խափանման միջոց միակը չէ, այսինքն` այնպես չէ, որ այլ խափանման միջոցների ընտրության բացակայության պատճառով է, որ պետությունը կամ համապատասխան մարմինները նախընտրում են կալանքի կիրառումը:

Խնդիրն այն է, որ մտածողության փոփոխության հարց կա, ինչը դատարաններն ու նախաքննական մարմինը այդպես էլ չեն ցանկանում կատարել: Խափանման միջոցների ավելացումը չի փոխելու իրավիճակը, մենք կողմնակից ենք, որ հնարավորինս այլընտրանքային խափանման միջոցներ լինեն, որքան շատ խափանման միջոցների տեսակները լինեն, այնքան ավելի լավ, բայց դա չի նշանակում, որն խնդիրը լուծում կունենա: Այսօր էլ Քրեական դատավարության օրենսգրքի պահանջների պահպանման դեպքում կալանքը` որպես խափանման միջոց պետք է բացառիկ խափանման միջոց լինի, որպես այդպիսին բացառիկ դեպքերում ընտրվի: Ես չեմ գտնում, որ համապատասխան սարքերի ներդրմամբ հնարավոր է լուծել այդ հարցը, որ դատարանները կալանքը` որպես խափանման միջոց մշտապես չընտրեն, առավել եւս, որ նախաքննական մարմինը նման միջնորդություններ հնարավորինս քիչ ներկայացնի:

Հայաստանում վերջին տարիներին անընդհատ բարեփոխումներ են կատարվում ու յուրաքանչյուր խնդիրը փոխարենը լուծում ստանա իրավակիրառ պրակտիկայում, անընդհատ խնդիրը պատճառաբանվում է նրանով, որ օրենսդրական բաց կա, եւ բարեփոխումների անհրաժեշտություն ունենք, բայց բարեփոխումների անհրաժեշտություն միշտ է լինելու, եւ բոլոր պետություններում բարեփոխումներ կատարվում են, օրենքներն էլ փոխվում են, բայց այդ օրենքները փոխվում են շատ հազվագյուտ, անհրաժեշտությամբ պայմանավորված: Հայաստանում օրենքներն անընդհատ փոխում ենք ու փոփոխում, եւ այդ օրենքը չկիրառելով՝ նորից անցնում ենք այդ օրենքի փոփոխությանը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930