Լրահոս
Օրվա լրահոսը

Շարունակելու են ջանքերը նպատակաուղղել՝ ստվերի դեմ պայքարն արդյունավետ բոլոր ուղիներով իրագործելու համար

Նոյեմբեր 22,2016 18:40

Նոյեմբերի 22-ին Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում առաջին անգամ Վարդան Հարությունյանը հանդիպել է Համաշխարհային բանկի պատվիրակության հետ` Միգարա դե Սիլվայի գլխավորությամբ: Նա կարևորել է Հայաստանի հարկային համակարգի արդիականացման համատեքստում Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել արդյունավետ դարձնելու պատվիրակության հետ հանդիպումները:

Վարդան Հարությունյանը նշել է, որ կոմիտեն շարունակելու է ջանքերը նպատակաուղղել՝ ստվերի դեմ պայքարն արդյունավետ բոլոր ուղիներով իրագործելու համար:  Քննարկելով ՀԲ Հարկային վարչարարության արդիականացման վարկային ծրագրի ընթացքը՝ երկուստեք կարևորվել է ծրագրի հաջող ավարտն ըստ ժամանակացույցի և պատշաճ մակարդակով ապահովելը: Կողմերը համաձայնել են ձեռնարկել բոլոր քայլերը՝ 2018 թվականին ընդառաջ Հարկային օրենսգրքի կիրարկումը պատշաճ և լիարժեք իրականացնելու նպատակով էլեկտրոնային համակարգերի ներդրումն առանց խոչընդոտների ավարտին հասցնելու համար:

Տպավորված լինելով ՊԵԿ նախագահի հետ հանդիպումից՝ Միգարա դե Սիլվան գնահատել է Վարդան Հարությունյանի՝ որպես կոմիտեի ղեկավարի, մոտեցումը. «Ողջունելի է, որ խնդիրների լուծման հարցում օպերատիվ որոշումներ կայացնելու Ձեր փորձը մասնավոր ոլորտից տեղափոխել եք պետական համակարգ՝ պատրաստակամորեն փորձելով գտնել նաև բիզնես դաշտի առաջընթացը խոչընդոտող հարցերի լուծման ուղիները»:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930