ՀՀ քաղաքաշինության նախարարությունը դեռևս անցյալ տարի ՌԴ-ում ժողովրդականություն վայելող «NOPRIZ» (Ռուսաստանի նախագծողների և հետազոտողների ազգային միավորում) մրցույթին մասնակցելու առաջարկ էր ստացել և ներկայացրել հայաստանյան մի շարք առաջատար նախագծային ընկերությունների և ճարտարապետական արվեստանոցների անուններ, որոնց թվում էր նաև՝ «Երևաննախագիծ» ընկերությունը:
Եվ ահա, նոյեմբերի 18-ին մասնագիտական «NOPRIZ» լավագույն նորարարական կառույց 2016 մրցույթում «Երևաննախագիծ» ինստիտուտի հեղինակած (խմբի ղեկավար, ճարտարապետ Սիրեկան Օհանյան) ուսումնամարզային համալիրը (պատվիրատու՝ Գազպրոմ Արմենիա ՓԲԸ) միանգամից երկու՝ «Լավագույն բազմաֆունկցիոնալ կառույց>> և «Լավագույն կառույց կրթության բնագավառում» անվանակարգերում՝ առաջին մրցանակի է արժանացել:
Հյուրերին, այդ թվում նաև՝ արարողությանը մասնակցող «Երևաննախագիծ>> ՓԲԸ ներկայացուցչին, մրցանակներ և դիպլոմներ է հանձնել «NOPRIZ»-ի նախագահ, ՌԴ ժողովրդական ճարտարապետ Միխայիլ Պոսուխինը, որը ղեկավարում է նաև «Մոսպրոյեկտ»-2 նախագծային ընկերությունը:
Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՌԴ և Մոսկվայի քաղաքաշինության և ճարտարապետության բնագավառի հայտնի դեմքեր, ճարտարապետներ, քաղաքաշինարարներ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ