Ս. թ. նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 7-ը «Համադասարանցիներ» սոցիալական ցանցը «Բոլշոե կինո» ընկերության հետ համագործակցության շրջանակում իր հարթակի էջերում ներկայացնում է բժիշկների, փրկարարների ու կամավորների հուշերը, ովքեր օգնություն են տրամադրել 1988թ-ի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած աղետից տուժածներին:
Նախագծի շրջանակում, որը զուգորդվում է «Երկրաշարժ» ֆիլմի մեծ էկրան դուրս գալու հետ, «Համադասարանցիներ» սոցիալական ցանցի օգտատերերը հնարավորություն կունենան յուրօրինակ դիզայնով 404 էջին ավելին իմանալ աղետի մասին, որը համախմբեց ամբողջ աշխարհը:
«Մեզ համար մեծ բավականություն է աշխատել «Համադասարանցիներ» սոցիալական ցանցի աշխատակազմի հետ: Մեզ համար կարևոր է, որ «Համադասարանցիներ»-ն ունի ինքնատիպ և ակտիվ լսարան: Օգտատերերը հազարավոր մեկնաբանություններ են թողել «Երկրաշարժ» ֆիլմի թրեյլերի մասին. հիշել են ողբերգությունը, լսարանին փոխանցել աղետից հետո ունեցած իրենց ապրումների պատմությունները»,-նշում է «Բոլշոե կինո» ընկերության պրոդյուսեր Գևորգ Անդրեասյանը:
Առաջին անգամ չէ, որ «Համադասարանցիներ»-ն օգնում է իրազեկել հանրությանը Ռուսաստանում և աշխարհի այլ երկրներում տեղի ունեցող նշանակալից հանրային իրադարձությունների մասին: 2015թ-ի դեկտեմբերին այն աջակցեց ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ի դեմ «Վերաբերում է բոլորին» գլոբալ արշավի իրականացմանը: «Համադասարանցիներ»-ը հարթակի տարբերանշանը փոխարինեց կարմիր ժապավենով, որն արշավի պաշտոնական խորհրդանիշն է, ինչպես նաև իրականացրեց մի շարք առցանց հեռարձակումներ այդ առիթով: Դրանից առաջ «Համադասարանցիներ»-ը դրամահավաք էր կազմակերպել «Պարգևիր կյանք» հիմնադրամի համար. աջակցել է ծնողազուրկ երեխաների համար ծնողների որոնմանը «Փոխիր մեկ կյանք» նախագծի շրջանակում, որն էլ 2015թ.-ի «Կաննի Առյուծներ» փառատոնին արժանացել է մրցանակի, «ՕՐԲԻ» հիմնադրամի հետ իրականացրել է տեղեկատվական արշավ կաթվածի վերաբերյալ, իսկ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հետ համատեղ՝ տեղեկատվական արշավ հազվագյուտ կենդանիների ոչնչացման դեմ:
Մամլո հաղորդագրություն