«Սերժ Սարգսյանի հարցազրույցը եւ Թուրքիայում կայացած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում հայ եւ թուրք պատվիրակների ելույթները փաստում են, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակում է մնալ փակուղային վիճակում՝ չպարունակելով լավատեսական տարրեր»,-կարծում է թուրքագետ Գեւորգ Պետրոսյանը:
Այսօր «Հենարան» մամուլի ակումբում նա համոզմունք հայտնեց, որ հայ-թուրքական գործընթացը ներկայում ամբողջովին փակուղում է եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար նոր գործընթաց է պետք: Այդ նպատակով ՀՀ եւ Թուրքիան քաղաքական կամք պետք է դրսեւորեն. «Նոր գործընթաց դեռեւս չկա, իսկ ներկայիս գործընթացն իրեն սպառել է, շարունակություն ունենալու հիմքեր չունի: Դժվար է սպասել, որ Թուրքիայի ներկայիս իշխանության պարագայում սկզբունքային փոփոխություններ կլինեն»:
Գեւորգ Պետրոսյանի խոսքով՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խոչընդոտ են նաեւ Ռուսաստանի շահերը, քանի որ Ռուսաստանը ցանկանում է տարածաշրջանում լինել միակ դերակատարը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ