Լրահոս
Օրվա լրահոսը

Փելեշյանն անկեղծացավ, թե ում պատճառով չի մնում Հայաստանում. (Տեսանյութ)

Նոյեմբեր 22,2016 15:48

«Ես ինչ իմանամ…երեւի Հայաստանում՝ քո երկիրն է»,-մշակույթի նախարարությունում այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատասխանելով հարցին՝ «որտե՞ղ կցանկանայիք բնակվել՝ Հայաստանո՞ւմ, թե՞ Ռուսաստանում», այսպես արձագանքեց վավերագրական կինոյի լեգենդ Արտավազդ Փելեշյանը:

«Շատ է եղել՝ եկել եմ, որ այստեղ մնամ, բայց այնպես են արել, որ գնամ…ասե՞մ ով է արել՝ հաշվապահությունները…»,-ասաց նա: Վարպետը նշեց, որ իրեն միշտ խանգարել են կինոստուդիաների հաշվապահները. «Գիտե՞ք՝ մի անգամ ստուդիայի հաշվապահն ինչ էր ասել՝ «ո՞ւմ են պետք այս ռեժիսորները»: Այսինքն, ստուդիայում է աշխատում, բայց համարում է, որ ռեժիսորը պետք չէ: Նրանք իրենց չիմանալն օրենքի տեղ են անցկացնում…այդպես չէ: Պատճառը միշտ հաշվապահներն են եղել՝ հիմա էլ են նրանք»:

Մատնանշելով կինոյի կարեւորությունը՝ վարպետն ասաց. «Բոլոր արվեստներից առաջ ծնվել է կինոն: Քարանձավների վրա, որ նկարներ են արել, դա կինո է եղել: Կինոն տեխնիկապես է ծնվել 20-րդ դարում, բայց սկիզբը կինոն է եղել: Բոլոր ժամանակային (երաժշտություն, գրականություն, պոեզիա) եւ տարածական (ճարտարապետություն, կերպարվեստ) արվեստներն առանձին հիանալի բաներ են, բայց ինչո՞ւմն է տարբերությունը: Ժամանակային արվեստների օրենքն այն է, որ դրանք դետալ առ դետալ են առաջ շարժվում, իսկ ամբողջությունը տեսնում ենք վերջում: Տարածականի պարագայում հակառակն է: Այդ երկու տեսակի արվեստները երկու բջիջ ունեն՝ ժամանակ եւ տարածություն: Իսկ կինոն բաղկացած է երեք բջջից՝ ժամանակ, շարժում, տարածություն: Սա է կինոյի զենքը, սա բնության զենքն է: Կերպարվեստը երկու բջիջ ունի՝ ժամանակ եւ տարածություն, բայց շարժում չկա, այն ենթադրվում է: Երաժշտության մեջ էլ պատկերը չկա, էլի ենթադրվում է»:

Ժամանակակից դրամատուրգիայի մասին էլ վարպետը կարծիք չհայտնեց՝ ակնարկելով, որ դեռ չի եկել ժամանակակից իրականություն. «Ճիշտ չէ, երբ ասում են, թե մեր նախնիները «պրիմիտիվ» են եղել: Մենք շատ բան ունենք նրանցից սովորելու: Նրանք իրենց հետ տարել են աշխարհի գաղտնիքները»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գեւորգ says:

    Մի գերմանացի այսպիսի բան ասեց – աշխարհի ամենահին արհեստավորը էլեկտրիկն է եղել, ավետարանն է վկայում: Աստված ասաց՝ ,,եղիցե լույս եւ եղավ լույս,, որից երեւում է որ ,,ռուբիլնիկ,, միացնող է եղել, – այ հենց էտ անպիտանից էլ սկսվել է …..

    Փելեշյանը իսկապես մեծ վարպետ է!

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930