Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Ղարագյոզյանը Մնացական Մարտիրոսյանին ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնի

Նոյեմբեր 22,2016 15:37

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում էր Արարատ Խանդոյանի եւ Արման Առաքելյանի գործի քննությունը:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք` Արման Առաքելյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը միջնորդություն է ներկայացրել դատարան Խանդոյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխելու մասին: Քիչ առաջ դատարանը վերադառնալով խորհրդակցական սենյակից մերժեց միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառով:

Արա Ղարագյոզյանը հայտարարեց, որ եւս մեկ միջնորդություն ունի՝ նախագահող դատավորի նկատմամբ ինքնաբացարկի միջնորդություն եւ խնդրեց դատարանին հետաձգել դատական նիստը: Չնայած՝ Արա Ղարագյոզյանը խնդրեց դատարանին մեկ օր տրամադրել, դատարանը մեկ ու կես ժամ տրամադրեց:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արարատ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հուլիսի 20-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած հասարակական անվտանգությունը վտանգած բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով, արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին, քաշքշել եւ փորձել է խլել ոստիկանության ծառայողի վահանը:

Իսկ Արման Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հուլիսի 20-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած հասարակական անվտանգությունը վտանգած բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով, արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` առարկա նետել, ինչպես նաեւ ձեռքերով եւ ոտքերով հարվածներ հասցրել ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Շուշան says:

    Շինծու կեղծ դատավորներ, դուք արդեն ծախված եք ու ստորանում եք ինչ-որ ռեժիմի հրամաններին, ձեր վիճակը շաաատ վատ է, դուք խելք ու խիղճ չունեք, ձեզ ոնց հրում են ստրուկաբար կատարում եք, ամոթ է, գոն է տղամարդ եղեք, ունեցեք ձեր արժանապատվությունը.., դուք և ռեժիմը խայտառակն է մեր հայ ազգի, ձեր ռեժիմներով սպանդի վերածեցիք հայ ազգին, հազար ամոթ, անհոգի, անմարդկայիններ…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930