Մոսկվայում ընթանում է Ռուսաստանի ֆուտբոլային միության գործադիր կոմիտեի նիստը, որում, ինչպես ավելի վաղ ասել էր այդ կազմակերպության նախագահ Վիտալի Մուտկոն, կադրային փոփոխություններ են լինելու:
Միության ներքին խոհանոցին քաջատեղյակ աղբյուրներից մեկը TACC-ի թղթակցին փոխանցել է, որ այդ փոփոխությունները չեն վերաբերում փոխնախագահներ Նիկիտա Սիմոնյանին եւ Սերգեյ Պրյադկինին: Նրանք պահպանում են իրենց աթոռները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ gazeta.ru-ի