Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՏՄ տարածքում կպայքարեն ապօրինի ապրանքների շրջանառության դեմ

Նոյեմբեր 22,2016 15:17

«Վերջին չորս տարում Հայաստանի եւ Ստավրոպոլի միջեւ ապրանքաշրջանառությունը երեք անգամ մեծացել է եւ հիմնականում գյուղատնտեսական ապրանքների ու արդյունաբերության հաշվին, ուստի շատ կարեւոր է, որպեսզի մեկ միասնական տարածքում պետությունը կարգապահություն մտցնի»,-այսօր «Անտիկոնտրաֆակտ 2016» միջազգային համաժողովի ժամանակ ասաց Ստավրոպոլի կառավարիչ Վլադիմիր Վլադիմիրովը: Նրա խոսքերով, օրինակ` մորթեղենի ամենամեծ շուկաներից մեկը գտնվում է Ստավրոպոլում եւ նման խնդիրներ իրենց երկրամասում էլ են առաջանում:
stavropoli-xekavarԵրկօրյա համաժողովում, որը տեղի կունենա նոյեմբերի 22-23-ը, կքննարկվեն ԵԱՏՄ տարածքում ապրանքների ապօրինի շրջանառության վերաբերյալ հարցեր:

Տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանի խոսքերով, կքննարկվեն մտավոր սեփականության պաշտպանության խնդիրները, ուժային կառույցների համագործակցության, տեխնիկական կանոնակարգման եւ համապատասխանության հավաստման, արտադրանքի մակնշման համակարգերի ստեղծման եւ այլ հարցեր:

etm-hamajoxov-2Ինչպես կազմակերպիչները նշեցին, մասնավորապես ուշադրություն կդարձվի հակազդեցությանը առողջապահության, թեթեւ արդյունաբերության, սննդամթերքի, քիմիական արդյունաբերության, ներառյալ օծանելիքի եւ կոսմետիկ արտադրանքի, եւ շինանյութերի արդյունաբերության ապրանքների ապօրինի շրջանառությանը:

ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովին անհանգստացնում է այն փաստը, որ տարեցտարի կեղծ ապրանքների շրջանառությունը գնալով մեծանում է: Նրա տվյալներով, եթե 2014-ին կեղծ ապրանքների ապօրինի շրջանառությունը կազմել է 250 միլիարդ, ապա 2015-ին` 461 միլիարդ, ինչը, պարոն Մանտուրովի կարծիքով, եվրոպական մի երկրի համախառն ներքին արդյունքն է:

etm-hamajoxovԸստ ՌԴ առեւտրի նախարարի, կեղծ ու ապօրինի ապրանքների շրջանառությունը մեծ վնասներ է հասցնում թե սպառողին, թե’ արտադրողներին եւ թե ազգային շահերին. «Պետք է մտածել ընդհանրապես ինչպես արգելել կեղծ ապրանքի ապօրինի շրջանառությունը, այդպիսի ապրանքների մուտքը միության տարածք: Դրանով հանդերձ պետք է փոխել նաեւ սպառողի պահվածքը, որպեսզի չգնեն այդ ապրանքները»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930