«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն հայտարարել է, որ Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրում խաղադաշտ դուրս կգա հոլանդական «Ֆեյենորդի» հետ հանդիպումում: Այդ հանդիպումը կայանալու է նոյեմբերի 24-ին, Անգլիայում:
«Մխիթարյանին ասել եմ, որ նա կմասնակցի «Ֆեյենորդի» հետ խաղին: Հենրիխը կաշխատի ցուցադրել իրեն: Նա քիչ խոսում է եւ շատ աշխատում, որպեսզի արագ հարմարվի: «Արսենալի» հետ հանդիպումից հետո ես նրան ասել եմ, որ դա իր խաղը չէր: Վստահ չեմ, թե նրան հարկավոր է մի քանի րոպեով փոխարինման ելնել: Նրան մրցամարտ է պետք, որում խաղադաշտ կմտնի մեկնարկային կազմում եւ կցուցադրի իրեն», – գրում է football.kulichki.net-ը՝ վկայակոչելով «կարմիր հրեշների» պաշտոնական կայքը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ