Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դատարանը մերժեց Արարատ Խանդոյանին գրավով ազատելու մասին միջնորդությունը

Նոյեմբեր 22,2016 14:51

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում էր Արարատ Խանդոյանի եւ Արման Առաքելյանի գործի քննությունը:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Արարատ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Խանդոյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխելու մասին: Քիչ առաջ դատարանը վերադառնալով խորհրդակցական սենյակից մերժեց միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառով:

Արա Ղարագյոզյանը ներկայացրեց մեկ այլ միջնորդություն, այս անգամ Արման Առաքելյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխելու մասին, քանի որ բացակայում են հիմքերը, որով գրավի կիրառումը կբացառվեր: Դատախազ Հայկ Պետրոսյանը առարկեց, նշելով, որ անհիմն է: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արարատ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հուլիսի 20-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած հասարակական անվտանգությունը վտանգած բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով, արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին, քաշքշել եւ փորձել է խլել ոստիկանության ծառայողի վահանը:

Իսկ Արման Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հուլիսի 20-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած հասարակական անվտանգությունը վտանգած բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով, արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` առարկա նետել, ինչպես նաեւ ձեռքերով եւ ոտքերով հարվածներ հասցրել ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Շուշան says:

    Շինծու կեղծ դատավորներ և քննչական կոմիտեյի պատկան մարմիններ, որ սուտ ու կեղծ մեղադրանքներ եք ներկայացրել օդից, դուք արդեն ծախված եք ու ստորանում եք ինչ-որ ռեժիմի հրամաններին, ձեր վիճակը շաաատ վատ է, դուք խելք ու խիղճ չունեք, ձեզ ոնց հրում են ստրուկաբար կատարում եք, ամոթ է, գոն է տղամարդ եղեք, ունեցեք ձեր արժանապատվությունը.., որքան եք ցածրացել, ամբողջ մի հայ ազգի այրուն ղմեցիք վամիռների նման, դուք և ռեժիմը խայտառակն է մեր հայ ազգի, ձեր ռեժիմներով սպանդի վերածեցիք հայ ազգին, հազար ամոթ, անհոգի, անմարդկայիններ… Պատասխան եք տալու այս ամենի համար, ձեր կյանքը հաշված օրեր են մնացել, միքիչ էլ թպրտացեք…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930