Այսoր հրավիրած ասուլիսում ՌԴ-ի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը խոսեց ԵՏՄ-ի մասին եւ քննադատեց հայկական կողմին՝ լավ չաշխատելու համար:
Նա ասաց, որ միշտ դրական է գնահատել ԵՏՄ-ին անդամակցելը. «Եթե կա այլ առաջարկություն, մենք պետք է այդ առաջարկությունից էլ չհրաժարվենք: Ես միշտ դա եմ ասել, այնպես չի, որ մենք մի 25 հատ առաջարկություն ունեինք, այդ 25-ից ընտրեցինք Եվրասիական միությունը: Մենք պետք է աշխատենք: Դե պատկերացրեք ՌԴ-ի գիտական արդյունաբերության պոտենցիալը, Ղազախստանի բնական հարստությունները, Բելառուսի աշխատանքային արդյունաբերության պոտենցիալը, ՀՀ-ի աշխատավոր ուժը, գիտությունը, այդ բոլորը որ միացնենք, ի՞նչ կա: 200 մլն-անոց շուկա է, դրա վատը ո՞րն է: Շատ բան մենք պետք է անենք: Ես ուզում եմ ասել, որ այսօր մենք բավարար չենք աշխատում, ինչ ուզում եք ասեք»:
Արա Աբրահամյանն ասաց, որ չենք կարող նստել այստեղ, ոչինչ չանել եւ ասել՝ բա ո՞ւր է արդյունքը: Նա հորդորեց կառավարությունում տեսնել, թե ովքեր են զբաղվում ԵՏՄ-ով եւ նրանց հարցեր տալ, թե ինչ են արել, մեծ ներուժ կա:
Նա ասաց, որ ԵՏՄ առեւտրատնտեսական նախարարը ՀՀ-ում է, չկա մեխանիզմ, համակարգ, թե ինչպես կարող են հայկական ապրանքները արտահանել ՌԴ:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ