Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեծ կինոյի ապագան նրա մեջ է». Փելեշյանը՝ Չալդրանյանի մասին (Տեսանյութ)

Նոյեմբեր 22,2016 15:39

«Կինոյի պատմությունը «հիմա»-ով գնահատելը սխալ է»,-համոզված է աշխարհահռչակ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանը:

Այսօր Մշակույթի նախարարությունում լրագրողների հետ հանդիպմանը խոսելով հայկական կինոարտադրության ապագայի մասին՝ նա այսպիսի համոզմունք հայտնեց. «Կգա ժամանակ՝ ամեն ինչ տեղը կընկնի, շատ լավ բաներ կլինեն: Ե՞րբ…օրինակ՝ շատ եմ լսել, որ  Չալդրանյանն անընդհատ ֆիլմեր է նկարում, որոնք համարվում են «Օսկարի» արժանի ֆիլմեր: Նայեցի «Համլետ»-ը՝ հիանալի գործ՝ հիանալի…Հետո նայեցի վերջին ֆիլմը՝ Կոմիտասին նվիրված «Վարդապետի լռությունը»:  Հոյակապ արված, բայց բովանդակային տեսանկյունից դժվար ֆիլմ է: Դժվարությունը կանցնի, դժվարության պատճառով չի կարելի ֆիլմը քարկոծել: Չալդրանյանին պետք է ընդառաջել՝ շատ լուրջ ռեժիսոր է: Մեծ կինոյի ապագան նրա մեջ է, նրա մոտ է»:

Փելեշյանի խոսքով՝ եթե ֆիլմն այսօր դժվար հասկանալի է, վաղն անպայման հասկանալի կդառնա. «Ամեն ինչ տեղը կընկնի: Ռուսաստանում, օրինակ, կամաց-կամաց անցնում են լուրջ ֆիլմերի»:

Վարպետը նաեւ ասաց, որ վերջերս դիտել է Ռուբեն Գեւորգյանցի՝ Տոնինո Գուերային նվիրված «Հրաշագործի աշունը» ֆիլմը: «Հիանալի ֆիլմ է»,-Գեւորգյանցի աշխատանքն այսպես գնահատեց վարպետը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930