Նոյեմբերի 21-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևան քաղաքի Գ. Նժդեհի փողոցի թիվ 19 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1987 թ. ծնված Լևոն Ա.-ին:
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դրամապանակ: Լևոն Ա.-ն խոստովանել է, որ այն գողացել է թիվ 44 երթուղային միկրոավտոբուսի սրահում մի կնոջ պայուսակից:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ դրամապանակը պատկանում է 1967 թ. ծնված Նաիրա Թ.-ին:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն