Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Խանդոյան. Իրենք ոչ թե տուժող են, այլ խաղաղ ցուցարարների վրա հարձակվողներն են

Նոյեմբեր 22,2016 14:31

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում նոյեմբերի 22-ին շարունակվում էր Արման Առաքելյանի եւ Արարատ Խանդոյանի գործի քննությունը:

Դատարանը դիմում էր ստացել տասնյակ տուժողներից, որպեսզի հիմք ընդունեն նախաքննական ցուցմունքները: Իսկ տուժողներից 17-ը դիմում էին ներկայացրել, որ քաղաքացիական հայց չունեն:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հետաքրքրվեց, թե տուժողներից ոմանց բացակայությամբ հնարավո՞ր է դատական նիստն անցկացնել, Արարատ Խանդոյանը պատասխանեց՝ այո՝ պնդելով, որ իրենք գործով տուժողներ չեն. «Իրենք լինելով քրեաօլիգարխիկ ռեժիմի ներկայացուցիչներ, ընդհակառակը՝ խաղաղ ցուցարարների վրա հարձակվողներն են»:

Դատարանը նախազգուշացրեց Խանդոյանին՝ դատավարության մասնակից անձանց հասցեին որեւէ վիրավորական արտահայտություն չանել: Արարատ Խանդոյանը շարունակեց. «Իրենք ոչ թե տուժող են, այլ ընդհակառակը՝ խաղաղ ցուցարարների նկատմամբ նռնակներ են կիրառել, լուսաձայնային սնարյադներ: Իրենք կիրառել են մեզ վրա՝ ժողովրդի վրա, ժողովրդի մի մասնիկն էլ ես եմ: Խաղաղ ցույցը ցրելու համար իրենք այդ գործողությունն են կատարել: Նաեւ այդ գործողությունը կատարելիս իրենք իրենց ոստիկանության աշխատակիցներին են վնասել՝ մեզնից բացի»:

Մնացական Մարտիրոսյանը ասաց, որ դատարանը երկու միջնորդություն է ստացել տեսակցության արգելանքի վերացման մասին: Արա Ղարագյոզյանը հայտարարեց, որ երկու նույնաբովանդակ միջնորդություն է ներկայացրել Արարատ Խանդոյանի եւ Արման Առաքելյանի մասով եւ պնդում է իր միջնորդությունները: Արա Ղարագյոզյանը ընդգծեց, որ նախաքննությունը ավարտվել է եւ նախաքննական մարմնի որոշման անհրաժեշտությունն արդեն վերացել է: Դատարանը որոշեց միջնորդությունները թե՛ Խանդոյանի, թե՛ Առաքելյանի մասով ամբողջությամբ մերժել:

Արա Ղարագյոզյանը մեկ այլ միջնորդություն ներկայացրեց Արարատ Խանդոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը գրավով փոխարինելու մասին: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արարատ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հուլիսի 20-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած հասարակական անվտանգությունը վտանգած բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով, արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին, քաշքշել եւ փորձել է խլել ոստիկանության ծառայողի վահանը:

Իսկ Արման Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հուլիսի 20-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած հասարակական անվտանգությունը վտանգած բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով, արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` առարկա նետել, ինչպես նաեւ ձեռքերով եւ ոտքերով հարվածներ հասցրել ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. shushan says:

    Կեղտոտ ստահակներ, կեղծ դատարան ինչ է դու խելքտ ու խիղճտ կորցրել ես, քեզ թելադրում են ինչ-որ մի ստրուկ ռեժիմ, որ 25 տարի հայ ժողովրդին սպանդի են վերածել.. ուրիշները պետք է դատավորներին թելադրեն, որ ոնց ուզեն այդպես էլ շարժվեն, հազար ամոթ, խայտառաք դատավորներին, և բոլոր ինքնիշխանություններին, Հայ ժողովրդի խայտառակություն դուք երկար չեք ապրի…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930