Այսօր հրավիրած ասուլիսում Ռուսաստանի հայերի միության նախագահը խոսեց ՀՀ-ում ռուսաց լեզվի փառատոն անցկացնելու մասին:
Նա ասաց. «Օրինակ, ես կերազեի ռուսերեն լավ իմանալու համար, բայց չկարողացա, ցավոք սրտի: Մարդիկ ուսուցիչ են վարձում ռուսերեն լեզվի, որպեսզի սովորեցնի ռուսերեն, ես ամուսնացա ռուս աղջկա հետ, որ սովորեմ, բայց չկարողացա, ինչ անեմ»:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ կարծիք ունի վարչապետ Կարեն Կարապետյանի ձեռնարկած քայլերի մասին՝ տնտեսությունը ոտքի հանելու: Նա պատասխանեց. «Բոլորս սպասելիքներ ունենք, որ ինչ-որ բան կփոխվի, վարչապետի արած քայլերը հույս են արթնացնում, միաժամանակ մենք պետք է հասկանանք, որ մեր մասնակցությունը՝ սփյուռքի, պետք է: Եթե մենք միասնական մոտեցում ցույց չտանք՝ 3 հարցով, երկրի անվտանգություն, ԼՂՀ հարց եւ սոցիալ-տնտեսական խնդիրներ, եթե միասնական չլինենք այս հարցերում, վարչապետի աշխատանքը…ուղղակի չի լինի այն, ինչ ինքն է ուզում»:
Նա ասաց, որ Կարեն Կարապետյանը կարճ ժամանակում ՌԴ-ում մեծ հեղինակություն վայելեց, որպես գործարար, պաշտոնյա, մեծ արձագանքի կարողացավ արժանանալ, կրթված, դաստիարակված մարդ է, բայց պետք է իրենք իրենց մասնակցությունը ունենան, որ կարողանան ինչ-որ բաներ փոխել. «Առաջինը պետք է վստահությունը վերականգնենք իրար նկատմամբ, որ ինչ-որ բան կարողանանք փոխել: Նախօրոք Կիկոսի մահը չսարքենք, չպետք է մարդկանց անտեղի տեղը վիրավորենք, պետք է միասնական համագործակցենք: Կապ լինի՝ պետություն-ժողովուրդ: Եթե կարողանանք ապահովել այդ ամեն ինչը, կառավարությունը հաջողություն կունենա: Ես հավատում եմ: Ինքս եմ քննադատում, ես ինքս գոհ չեմ այսօրվա մեր իրավիճակից, մենք այնքան ենք հետ մնացել, որ պետք է մարդու օրգանիզմը ինչպես է համագործակցում, կարողանանք համագործակցել: Սիրտը, թոքը ոնց են ծառայում մարդու համար, մենք պետք է միասնական ծառայենք երկրի համար: Հայաստանը կարող է լինել տարածաշրջանի ամենազարգացած տնտեսական նոր տեխնոլոգիաների կենտրոն»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ