Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի է՝ ե՞րբ է հրատարակվելու Փելեշյանի գիրքը (Տեսանյութ)

Նոյեմբեր 22,2016 13:58

Այսօր Մշակույթի նախարարությունում նախարար Արմեն Ամիրյանը եւ կինոռեժիսոր, վավերագրող Արտավազդ Փելեշյանը ստորագրեցին համաձայնագիր՝ վարպետի հեղինակային գրքի ստեղծման վերաբերյալ: Լրագրողների հետ հանդիպմանը Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը տեղեկացրեց, որ գիրքը կոչվելու է «Իմ աշխարհը եւ դաշտի միասնական տեսությունը». «Այն գրվել է ռուսերեն, եւ ունենք պայմանագիր, որը հաջորդ տարում թարգմանվելու է անգլերեն, իսկ 2018թ. մեր միջոցներով այստեղ հրատարակվելու է անգլերեն»:

Նախարարը նշեց, որ տպաքանակի եւ թարգմանության հարցերը դեռ որոշված չեն: Ինչ վերաբերում է հայերեն թարգմանությանը, Արտավազդ Փելեշյանն ասաց. «Կարիք չկա: Թեման, որը դրված է գրքում, կարիք չունի թարգմանության: Բարդ թեմա է՝ գիտատեսական: Չեմ զգում, որ հայերենի անհրաժեշտությունը կա»: Վարպետի խոսքով՝ գիրքը բոլորի համար է: Նա շատ չմանրամասնեց՝ հորդորելով սպասել երկու-երեք ամիս, երբ պատրաստ կլինի գրքի ռուսերեն տարբերակը:

artavazd_peleshyan

«Հարց է ծագում՝ ինչպիսի՞ գործ անենք, որ կարողանանք հրատարակել եւ վաճառել: Բայց ես ուրիշ կերպ եմ հարցի պատասխանը տալիս՝ ինչպե՞ս անենք, որ առնեն, ոչ թե վաճառենք: Համոզված եմ, որ հրատարակելու համար շահագրգիռ կողմեր արտասահմանում կլինեն: Ոչ թե մենք առաջարկենք, այլ իրենք ցանկանան: Հույս ունեմ…»,-ասաց կինոռեժիսորը:

artavazd_peleshyan-2

Հանդիպման այլ մանրամասները՝ քիչ ուշ: Ի դեպ, նախարար Արմեն Ամիրյանը ներողություն խնդրեց լրատվամիջոցներից՝ նշելով, որ հնարավոր չի եղել ապահովել մեծ թվով լրատվամիջոցների ներկայություն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930