Լրահոս
Օրվա լրահոսը

Առաքելություն կուսակցություն. 10 քայլ տնտեսությունը փրկելու համար

Նոյեմբեր 22,2016 13:38

Տնտեսության վիճակի վերաբերյալ Ազգային վիճակագրական ծառայության տվյալները լուրջ մտահոգության տեղիք են տալիս: «Առաքելություն» կուսակցությունը փաստում է, որ նոր կառավարության քայլերը կարճաժամկետ հատվածում չեն կարողանում կարգավորել տնտեսության խնդիրները, դեռ մի բան էլ առկա են որոշ ցուցանիշների կտրուկ վատթարացում: Մասնավորապես, 2016թ. հոկտեմբեր ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ նվազել է 7,8 տոկոսով, իսկ այս տարվա սեպտեմբերի համեմատ 18,7 տոկոսով: Հատկանշական է, որ այս տարի նման ցուցանիշ չէր արձանագրվել:

Կառավարության ծրագիրը, 2017թ. պետական բյուջեի նախագծում ամրագրված ցուցանիշները ամրապնդում են ակնհայտ բացասական սպասումները: Նման քայլերով ավելի խորանալու է տնտեսության օրօրի վատթարացող վիճակը, ինչը որոշ ժամանակ անց կարող է բերել լուրջ կորուստների:

«Առաքելություն» կուսակցությունը, առաջարկում է մինչև տարեվերջ իրականացնել հետևյալ քայլերը, որոնք հնարավորություն կտան էապես կարգավորել տնտեսության առկա խնդիրները, ավելացնել բյուջեի մուտքերը, նպաստել ներդրումների աճին, ձևավորել վստահության մթնոլորտ`

1. Ապօրինի հարստացման քրեականացվող հոդվածին տալ «հետադարձ ուժ» հետևյալ սկզբունքով` նախկին ժամանակահատվածներում օրինական եկամուտները գերազանցող գույքի ավելացման և (կամ) պարտավորությունների նվազման վրա տարեկան վճարի կիրառում` չհիմնավորված չափի 15 տոկոսի չափով,

2. Պետական բարձրաստիճան պաշտոնյաներին և նրանց ընտանիքի անդամներին ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ընկերությունների հիմնադիրներ հանդիսանալու արգելում,

3. ՀՀ քաղաքացիներին, ընկերություններին օֆշորային երկրներում/տարածքներում գրանցված ընկերությունների հետ համագործակցության (տնտեսական գործունեություն, բանկային փոխանցումներ, ընկերության հիմնադիրներ և այլն) արգելում,

4. Արտաբյուջետային հաշիվների, բյուջեներին կից «հիմնադրամների» գործունեության արգելում` ՀՀ քաղաքացիների և տնտեսավորող սուբյեկտների բոլոր տեսակների վճարների մուտքագրում բացառապես ՀՀ պետական կամ համայնքային բյուջե,

5. Փոքր բիզնեսի համար հարկային համաներման կիրառում` նախկինում չվճարված հարկային պարտավորությունների մասով,

6. Հարկային վարչարարության տուգանքների բարձրացում, որը էականորեն պետք է գերազանցի հարկերից խուսափելու արդյունքում չմուծված հարկերի չափը,

7. Ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից կապիտալի արտահոսքի պրոգրեսիվ հարկի ներդրում,

8. Ֆիզիկական անձանց սպառողական, հիփոթեքային և գյուղատնտեսական վարկերի որոշ մասի համաներում` ժամկետանց վարկեր ունեցող վարկառուների համար` կառավարության կողմից ձեռք բերելով բանկերի ժամկետանց ակտիվները,

9. Ֆիզիկական անձանց սպառողական, հիփոթեքային և գյուղատնտեսական վարկային պարտավորությունների որոշ մասի ներման դեպքում բանկերին հարկային պարտավորություններից ազատում,

10. Ռուսաստանի հետ առևտրային գործունեության ծավալով ընկերություններին վարկավորելու նպատակով ռուսական ռուբլով ֆոնդի տրամադրում առևտրային բանկերին:
Կուսակցությունը պատրաստ է նշված քայլերի վերաբերյալ ներկայացնել մանրամասն առաջարկներ, այդ թվում օրենսդրական լուծումներ:

«Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930