Եկեղեցին միշտ պաշտպանել է եղբայրական հարաբերությունները Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների միջև: Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Մոսկվայում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ հանդիպմանը:
«Մեր պատմական կապերը, որոնք մեծ օգուտ են բերել մեր ժողովուրդներին, հիմա էլ միավորում են մեր ժողովուրդներին, որոնք այնքան բարեկամական են, որ ես այժմ չգիտեմ՝ որտեղ է ավելի շատ հայ ապրում՝ Հայաստանում, թե՞ Ռուսաստանում»,- ասել է Կիրիլը՝ հավելելով, որ այդ ամենը չէր լինի, եթե «եկեղեցին չպաշտպաներ ժողովուրդների միջև եղբայրական հարաբերությունները»:
«Հայկական սփյուռքը ռուսական հանրության անքակտելի մասն է. շատ ակտիվ մարդիկ, որոնցից շատերը ակնառու դիրք են զբաղեցնում,- ասել է Կիրիլը.- այդպիսին է ռուսական պետության բնույթը, որտեղ յուրաքանչյուր ոք հանգիստ կարող է աշխատել, կարիերա ստեղծել, գումար վաստակել»:
Իր հերթին Գարեգին Երկրորդը շնորհավորել է Կիրիլին ծննդյան 70-ամյակի կապակցությամբ՝ նշելով, որ իր համար մեծ պատիվ է Մոսկվայում ներկա գտնվել այդ արարողությանը:
Կարդացեք նաև
«Գոհացուցիչ է, որ մեր պետությունների միջև հարաբերությունները զարգանում են և ընդգրկում համագործակցության նորանոր ոլորտներ»,- ասել է Գարեգին Երկրորդը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ