Լրահոս
Օրվա լրահոսը

Հարուցվել են քրեական գործեր իրավապահների կողմից կատարված հանցագործությունների դեպքերով

Նոյեմբեր 22,2016 13:24

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք թաքցրել են ծանր հանցագործության դեպքը, իսկ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձը կատարել է պաշտոնեական կեղծիքներ:

Մասնավորապես՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ քաղաքացի Ռուզաննա Խ.-ն ահազանգել է ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ անհայտ անձն ապօրինի մուտք է գործել իր կողմից վարձակալած բնակարան և գաղտնի հափշտակել իր ոսկյա զարդերը: ՀՀ ոստիկանության հիշյալ ստորաբաժանման աշխատակիցները, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, սահմանված կարգով նշված ծանր հանցագործության դեպքը չեն հաշվառել, թաքցրել են այն և ահազանգի կապակցությամբ դեպքի վայր ժամանելուց հետո թարմ հետքերով հանցագործությունը բացահայտելուն ուղղված անհրաժեշտ անհապաղ միջոցառումներ ձեռնարկելու փոխարեն, Ռուզաննա Խ.-ի հետ բանավոր զրուցելուց հետո հեռացել են: Այս կերպ՝ ոստիկանության ծառայողներն իրենց գործողություններով էական վնաս են պատճառել Ռուզաննա Խ.-ի իրավունքներին ու օրինական շահերին և պետության օրինական շահերին:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող նույն քրեական գործի նախաքննությամբ պարզվել է նաև, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը մեկ այլ քրեական գործով առանց մանկավարժի մասնակցության հարցաքննել է անչափահաս վկային, իսկ հետագայում կազմած արձանագրությունում իրականությանը չհամապատասխանող գրառում է կատարել և ստորագրել դրա տակ՝ հավաստելով հարցաքննությանն, իբր, մանկավարժի մասնակցելու հանգամանքը:

Բացի այդ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող հիշյալ քրեական գործի նախաքննությամբ պարզվել է նաև, որ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի նույն քննիչը պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող առերեսման արձանագրություններում քննչական գործողությունների կատարման օրվա և ժամի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ է ներառել:

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից առերևույթ պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ ու 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել են քրեական գործեր:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930