Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայաստանի ՔԿՀ-ները գերբնակեցված և կոռումպացված են». ահազանգում է եվրոպական կոմիտեն

Նոյեմբեր 22,2016 13:10

Այսօր Ստրասբուրգում Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն (CPT) ներկայացրեց հոկտեմբերի 5-15-ը հանձնաժողովի անդամների՝ Հայաստան կատարած այցի վերաբերյալ զեկույցը:zekuyc-vat-verabermunq

Փաստաթղթում մտահոգություններ կան հատկապես քրեակատարողական հիմնարկների գերբնակեցվածության, ոստիկանության կողմից խոշտանգումների, վատ վերաբերմունքի կանխարգելման հարցում թերացումների, ազատազրկվածների կրթության, աշխատանքի, սպորտով զբաղվելու իրավունքի իրացման, բժշկական ծառայությունների ապահովման վերաբերյալ:

Նշված մտահոգություններին ՀՀ կառավարությունը պատասխանել է առանձին փաստաթղթով, որը ներկայացվել է Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտե:patasxan-xoshtangum

Հանձնաժողովը փաստում է, որ թեև ոստիկանության կողմից վատ վերաբերմունքի դրսևորման նվազում է գրանցվել, սակայն երևույթն այդպես էլ արմատախիլ չի արվել: ՀՀ ոստիկանության ծառայողները շատ դեպքերում թերացել են կանխարգելել բերման ենթարկված անձանց նկատմամբ վատ վերաբերմունքի, խոշտանգումների դեպքերը:

Հատուկ քննչական ծառայության պրոֆեսիոնալիզմի վերաբերյալ զեկույցում հիմնականում դրական վերաբերմունք է արտահայտվում:

Զեկույցում մտահոգություն կա, որ իրավական երաշխիքները հիմնականում չեն ապահովագրում այն դեպքերից, երբ անձինք «հրավիրվում են» ոստիկանություն «ֆորմալ բանակցությունների» (նպատակը խոստովանական ցուցմունքներ կորզելն է) և ստիպված են լինում մնալ ոստիկանական հիմնարկներում անգամ մի քանի օր:

Կոմիտեն այս զեկույցում ևս վերահաստատում է իր նախկին առաջարկությունը միջոցներ ձեռնարկել, որպեսզի ազատազրկման մեջ գտնվող անձինք ստանան անհրաժեշտ բժշկական օգնություն:

Մեկուսարանները, ըստ զեկույցի, երկարատև կալանքի համար հիմնականում չեն կարող ծառայել, քանի որ այստեղ չկան համապատասխան պայմաններ:

Նշենք, որ հոկտեմբերին կոմիտեի անդամներն այցելել են Վանաձորի և Արմավիրի ՔԿՀ-ներ, այնուհետև Նուբարաշեն, «Երևան-կենտրոն» ՔԿՀ, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Այս զեկույցում ևս մտահոգություն կա այն մասին, որ հատկապես Նուբարաշենի ՔԿՀ-ն գերբնակեցված է:

Մյուս մտահոգությունը կոռուպցիան է. «Ակնհայտ է, որ ՀՀ քրեակատարողական համակարգում կոռուպցիան շարունակում է հիմնախնդիր մնալ: Ուստի կոմիտեն ՀՀ իշխանություններին հորդորում է քայլեր ձեռնարկել նշված խնդրի լուծման համար»:

ՔԿՀ-ների աշխատակազմի կողմից վատ վերաբերմունքի վերաբերյալ դժգոհություններ ազատազրկվածները չեն ներկայացրել: Զեկույցում ամրագրված է. «Ի հակադրություն այլ ազատազրկվածների՝ ցմահ ազատազրկվածների պահման պայմանները գտնվում են վատ վիճակում: Հորդորում ենք ՀՀ իշխանություններին անհրաժեշտ քայլեր ձեռնարկել նրանց կրթության, աշխատանքի, սպորտով զբաղվելու իրավունքի իրացման համար և վերացնել նրանց մեկուսացումը մյուս ազատազրկվածներից»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930