Շախմատի աշխարհի թագի համար մրցամարտի կանոնակարգով, եթե մասնակիցը չի ներկայանում մամուլի ասուլիսին եւ չի պատասխանում լրագրողների հարցերին, տուգանվում է իր ստանալիք մրցանակային գումարի 10 տոկոսի չափով:
Ութերորդ տուրում կրած պարտությունից հետո Մագնուս Կարլսենը, այնուամենայնիվ, ներկայացավ ասուլիսների դահլիճ: Սակայն հոգեկան խռովքի մեջ չսպասելով Կարյակինին եւ ասուլիսն սկսվելուն՝ լքեց դահլիճը, ինչի համար պետք է համապատասխան պատժի ենթարկվի:
Կանոնակարգի մանրամասների եւ Կարլսենի հնարավոր պատժաչափի մասին կարդացեք «Առավոտ» օրաթերթի վաղվա համարում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ