Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում նոյեմբերի 22-ին շարունակվում է Արման Առաքելյանի եւ Արարատ Խանդոյանի գործի քննությունը:
Արարատ Խանդոյանին դահլիճում ներկաները ծափահարություններով դիմավորեցին: Վերջինս բարեւեց բոլորին՝ այնուհետեւ տեսնելով առաջին շարքում նստած մորը` բռունցքով հարվածեց սեղանին. «Մորս արցունքները սաղիդ քթից եմ բերելու»:
Այնուհետեւ դիմեց մորը. «Եթե ստրուկ չես ուզում լինել, պետք ա պայքարես, մարդիկ ընտրել են ստրուկի ճանապարհը, ծառայում են քրեաօլիգարխիկ ռեժիմին, մենք էլ ծառայում ենք հայրենիքին»:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արարատ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հուլիսի 20-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած հասարակական անվտանգությունը վտանգած բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով, արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին, քաշքշել եւ փորձել է խլել ոստիկանության ծառայողի վահանը:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Այս սուտ, շինծու կեղծ մեղադրանքը ով ներկայացրել է ԼԵԶՈՒՆ ՔԱՅՔԱՅՎԻՙ որ անգամ չափազանցրած են ներկայացրել անկապ մեղադրանքը,,, ոչ մեկ չի մարսի սա, քննչական կոմիտեի պատկան մարմիներից սկսած մինչև դատավորներ… խայտառակ քրեաօլիգարխներ ղեկավարություններ, իշխանություններ, բոլորի գլխին կրակ է թափվելու, ու ոնց եք դաղվելու ձեր ամբողջ կյանքում, որ ողբալու եք, միքիչ էլ ապրեք կտեսնենք…