Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արա Պապյան. Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման բոլոր ողջամիտ ժամկետները սպառվել են (Տեսանյութ)

Նոյեմբեր 22,2016 12:14

«Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր, պատմաբան, դիվանագետ Արա Պապյանը չի կարծում, որ Հայաստանի իշխանության դիրքորոշման մեջ արդեն փոփոխություն է տեղի ունեցել եւ նրանք պատրաստ են Ցեղասպանության համար Թուրքիայի առջեւ հատուցման հարց բարձրացնել:

ՀՀ ԳԱԱ-ում այսօր մեկնարկած «Հայոց ցեղասպանությունը եւ հատուցման հիմնախնդիրը» միջազգային գիտաժողովի ժամանակ, Aravot.am-ի հետ զրույցում պարոն Պապյանը հիշեցրեց, որ 1915 թվականի հունվարի Համահայկական հանձնախումբը ևս հանդես եկավ, որտեղ նույնպես հատուցման հարցեր էին բարձրացվում: «Այլ հարց, որ այսօր արդեն մենք պետք է հսկայական աշխատանք կատարած լինեինք, մինչդեռ ճանապարհի սկզբին ենք: Այս գիտաժողովը ես չէի ընկալի որպես պետության դիրքորոշում: Ակադեմիան, այնուհանդերձ, գիտական հաստատություն է»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով ու կարեւորելով, որ գիտաժողովը տեղի է ունենում այսօր`Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի օրը:

Հայ-թուրքական արձանագրությունների ֆոնին միամիտ չէ՞ խոսել հատուցման խնդիրների մասին՝ մեր հարցին Արա Պապյանը պատասխանեց, որ այդ արձանագրությունների գոյությունը բարդացնում է մեր հետագա քայլերը, բայց դրանք վավերացված չեն, ընդամենը նախաստորագրված են: Արա Պապյանը հիշեցնում է նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ ողջամիտ ժամկետներում ետ կկանչի Հայաստանի ստորագրությունն այդ փաստաթղթից ու հիշեցնում, որ բոլոր ողջամիտ ժամկետները վաղուց սպառված են:

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930