Նյու-Յորքում ընթացող շախմատի աշխարհի թագի համար մրցամարտում յոթ ոչ-ոքիից հետո սառույցը կոտրվեց: Ութերորդ տուրում սեւերով խաղացող ռուսաստանցի հավակնորդ Սերգեյ Կարյակինը հաղթեց գործող չեմպիոն, Նորվեգիան ներկայացնող Մագնուս Կարլսենին ու գլխավորեց հաշիվը՝ 4,5:3,5:
Այսօր գրոսմայստերները կրկին հանգստանում են: Վաղը՝ իններորդ տուրում, սպիտակ խաղաքարերը Սերգեյ Կարյակինինն են:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Վլադիմիր Բարսկու