Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարո Փայլանը եւս կարող է հայտնվել թիրախում». թուրքագետ Գեւորգ Պետրոսյան (Տեսանյութ)

Նոյեմբեր 22,2016 12:05

Թուրքիայում քրդական խնդիրը նոր սրացում է ստացել նոյեմբերին, երբ ձերբակալվեցին Թուրքիայի խորհրդարան անցած «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» մի շարք անդամներ: «Հենարան» մամուլի ակումբում այսօր թուրքագետ Գեւորգ Պետրոսյանը նշեց, որ էրդողանի «քրդական հեղաշրջումը» շարունակվում է. «Երեկ տեղեկություններ տարածվեցին, որ ձերբակալվել է քուրդ ականավոր առաջնորդներից Ահմեդ Թյուրքը. սա նշանակում է, որ էրդողանը կանգ չի առնում եւ շարունակելու է քրդական ուժերին չեզոքացնել, իսկ «Քրդստանի աշխատավորական կուսակցության» դեմ զինված գործողությունները շարունակվում են»:

Փորձագետի դիտարկմամբ՝ առաջիկայում եւս մի շարք քուրդ գործիչների կձերբակալվեն: Անդրադառնալով «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» պատգամավոր, հայազգի Կարո Փայլանին՝ թուրքագետը նշեց. «Խոսակցություններ տարածվեցին, որ նա ձերբակալվել է, բայց լուրը հերքվեց: Նա ամենակարեւոր դերակատարներից չէ, որ իր վրա մեծ ուշադրություն դարձնեն, բայց իրադարձությունների նման շարունակականության դեպքում նա նույնպես կարող է հայտնվել թիրախում»:

Ինչպես նշեց Գեւորգ Պետրոսյանը, Էրդողանը փորձում է Թուրքիայի խորհրդարանը պատրաստել սահմանադրական բարեփոխումների օրինագիծն ընդունելուն, ինչին դեմ է «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը»: Հետեւաբար, որքան վերջինիս պատգամավորները քիչ լինեն խորհրդարանում, այնքան մեծ կլինեն օրենքն անցկացնելու հնարավորությունները:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930