Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանը Ռուսաստանին առաջարկել է տեղում արդիականացնել ռուսական ռազմական տեխնիկան

Նոյեմբեր 22,2016 11:59

Հայաստանի պաշտպանության փոխնախարար Դավիթ Փախչանյանն առաջարկել է երկրում ստեղծել ռուսական ռազմական տեխնիկայի, մասնավորապես Տ-72 տանկերի արդիականացման կենտրոն: Այս մասին նա հայտարարել է Երևանում հանրապետության գործարար շրջանակների և Ռուսաստանի առևտրի և արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովի հետ հանդիպմանը:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, Փախչանյանը նշել է, որ Հայաստանը գործարար կապեր ունի «Ուրալվագոնզավոդի» հետ: Տեխնիկայի վերանորոգումն իրականացվում է տեղի ձեռնարկություններում, սակայն արդիականացմամբ զբաղվում է հենց «Ուրալվագոնզավոդը»:

«Մենք կցանկանայինք մեզ մոտ ոչ միայն վերանորոգել ռազմական տեխնիկան, օրինակ` Տ-72 տանկերը, այլև արդիականացնել դրանք: Քանի որ Ռուսաստան ուղարկելու դեպքում արդիականացումը արժենում է գրեթե տանկի գնին հավասար»,- պարզաբանել է փոխնախարարը՝ հավելելով, որ համագործակցության ներուժ կա նաև լազերային տեխնիկայի, ռադիոֆիզիկայի և կապի ոլորտներում:

Մանտուրովն իր հերթին նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է քննարկել հայկական ձեռնարկությունների առաջարկը և խնդրել է տրամադրել պաշտպանական արդյունաբերության այն ձեռնարկությունների ցանկը, որոնք ունեն համագործակցության համար ներուժ:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930