Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞վ է պայմանավորված տնտեսական ակտիվության աճի դանդաղումը.«168 ժամ»

Նոյեմբեր 22,2016 11:38

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ ամփոփեց 2016 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների նախնական (շտապ հավաքագրված) մակրոտնտեսական ցուցանիշները: Ասել, որ դրանք մտահոգիչ են, կնշանակի՝ ոչինչ չասել:

Ինչո՞վ է պայմանավորված տնտեսական ակտիվության աճի դանդաղումը։ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր հրաժեշտի ելույթում թեթևակի անդրադարձավ դրա պատճառներին՝ հայտարարելով, որ ակտիվության նվազման մասին խոսողները մոռանում են ապրիլյան պատերազմի և հուլիսյան դեպքերի մասին, որոնք բացասական ազդեցություն են ունեցել ՀՆԱ-ի վրա։

Այս ցուցանիշների մեջ զարմանալի մի հանգամանք էլ կա։ Ստացվում է՝ պաշտոնական վիճակագրությունը, ի տարբերություն նախկինի, չի «դզում-փչում» թվերը և ներկայացնում է դառն իրականությունը։ Այս առումով հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին Ավստրիայի ազգային վիճակագրական ծառայության գլխավոր տնօրեն Կոնրադ Պեսենդորֆերի հետ հանդիպման ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել էր, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության առջև մաքսիմալ օբյեկտիվ ու անկախ լինելու խնդիր է դրված, քանի որ հանրային վստահության ապահովման համար անհրաժեշտ է ինֆորմացիոն աղբյուրների և ելակետային տվյալների հավաստիություն։

Միգուցե իշխանությունն իրոք հասկացել է, որ խնդիրները լուծելու համար նախ՝ անհրաժեշտ է ընդունել դրանց գոյությունը։

Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930