Պահեստային գումարտակ ձեւավորելու եւ լայնածավալ մարտական գործողությունների վերսկսման դեպքում այն կիրառելու՝ ՀՅԴ Գերագույն մարմնի ազատամարտիկների հանձնախմբի կոչին արդեն շուրջ 650 քաղաքացի է արձագանքել։
Կամավորագրված քաղաքացիները Հայաստանի տարբեր մարզերից են։ Ներկայումս այդ քաղաքացիների հետ անհատական աշխատանքներ են տարվում՝ նրանց ունակությունները գնահատելու եւ ճիշտ բաշխում կատարելու համար։ Այս մասին տեղեկացրեց ՀՅԴ ԳԱ ազատամարտիկների հարցերով հանձնախմբի ղեկավար Արտաշես Մխիթարյանը։
«Այսօրվա դրությամբ հավաքագրվել է 650 հոգի, հիմա հիմնականում աշխատանքները տարվում են հավաքը շարունակելու համար։ Թեեւ գումարտակը կազմված է լինելու 400-500 հոգուց, բայց շատ պետք է հավաքվեն, որ ընտրության հնարավորություն լինի։ Ցանկությունը, կամավորագրումը քիչ է, նաեւ պետք է պատրաստված լինեն, առողջական վիճակը պետք է թույլ տա։ Հիմա անհատական աշխատանքներ են տարվում բոլոր անդամագրվածների հետ՝ զուտ իրենց ռազմական ունակությունները, հմտությունները ճշտելու համար, որ կարողանանք իմանալ՝ ում, ինչ կարգավիճակով կարող ենք օգտագործել (ով է գնդացրորդը, ով է հրաձիգը, ով է հրետանավորը, տանկիստը, հետախույզը, կապավորը)։ Ընտրությունից հետո որոշելու ենք՝ ովքեր են առաջին պահի համար պիտանի, ովքեր են հետագայում որպես պահեստային պետք գալու։ Դրանից հետո անցկացվելու են վարժական հավաքներ, ունակությունները կատարելագործելու, նախապատրաստելու համար»,- ասաց Մխիթարյանը։
Ս. Պ.
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ Սիփան ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ