Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բանակը հոգով ու մարմնով ավելի է կոփել եւ ամրապնդել

Նոյեմբեր 22,2016 10:10

«Աշխատանք» մարզադահլիճում անցած հանգստյան օրերին անցկացվեց կիոկուշին կարատեի Հայաստանի բաց առաջնությունը, որին մասնակցեցին նաեւ Արցախի, Իրանի, Վրաստանի, Լիբանանի, Ռուսաստանի շուրջ 500 ներկայացուցիչներ: Առաջնությունն անցկացվեց տարիքային երկու խմբերում՝ 8-15 եւ 15-ից բարձր տարեկաններ, որոնց մասնակցեցին նաեւ աղջիկները:

Երկօրյա պայքարում մեր մարզիկներն ընդհանուր առմամբ նվաճեցին 16 ոսկե, 13 արծաթե եւ 14 բրոնզե մեդալ: Առանձնապես տպավորիչ էր բացարձակ քաշային կարգում Հովհաննես Սարգսյանի եւ Վրաստանի փորձառու եւ բարձրակարգ ներկայացուցչի եզրափակիչ մենամարտը, որը համառ պայքարից հետո ավարտվեց հայաստանցու հաղթանակով: Հովհաննեսի հաղթանակը կարեւոր էր նրանով, որ նա բոլորովին վերջերս է ավարտել ծառայությունը հայկական բանակում: Հատկապես վերջին շրջանում տարբեր մարզաձեւերի մասնագետներ տրտնջում են, թե որոշակի հաջողությունների հասած կամ հեռանկարային մարզիկները, զորակոչվելով բանակ, այնուհետեւ չեն կարողանում մինչ այդ ունեցած սպորտային մակարդակը պահպանել եւ հեռանում են՝ այլ մասնագիտություն ընտրելով: Իսկ Հովհաննեսի այս հաղթանակը ցույց է տալիս, որ դա այնքան էլ այդպես չէ: Եվ եթե երիտասարդը որոշել է անպայման վերադառնալ սպորտ, դա հնարավոր է: Ինքը՝ Հովհաննեսը, ասում է, որ բանակն իրեն հոգով ու մարմնով ավելի է կոփել ու ամրապնդել:

 

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

22.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930