Ֆուտբոլի Կոլումբիայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումում «Ատլետիկո Նասիոնալը» 1:0 (3:1) հաշվով հաղթելով «Խունիորին», նվաճել է գավաթը:
Հանդիպման ավարտին գավաթակիրը խաղադաշտում պատվո շրջան է կատարել եւ այդ ժամանակ ֆուտբոլիստ Միգել Անխել Բորխան կողքին անսպասելի ցավ է զգացել: Շրջվելով՝ ֆուտբոլիստը նկատել է, որ մարզաշապիկը կտրված է: «Ես խաղադաշտում լուսանկարվում էի ընտանիքիս հետ, երբ մի կին սրիչով փորձեց վնասել ինձ: Բարեբախտաբար, ընդամենը քերծվածք եմ ստացել: Աստված ինձ պաշտպանեց: Վատ է, որ զինված մարդը կարողանում է խաղադաշտ մտնել: Դա անվտանգությամբ զբաղվողների անպատասխանատվության դրսեւորում, է», – ասել է 23-ամյա ֆուտբոլիստը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ shatilin.com-ի