«Ինչ մարդու իրավունքների խախտումներ էլ լինի, ցավալի է»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ապրիլյան պատերազմին, ասաց Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների գծով տնօրեն Քրիոստոս Ջակումոպուլոսը:
Նա նշեց, որ իրենք հույս ունեն, որ ապրիլյան պատերազմի ընթացքում տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումները կքննվեն. «Կարծում եմ՝ գործերը հասել են Եվրոպայի խորհուրդ նորմալ ընթացակարգերով կամ հայցադիմումներ են ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան կամ այլ ընթացակարգեր են կիրառվել, օրինակ՝ գործերը բերվել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով կամ Մարդու իրավունքների հանձնաժողով: Կարծում եմ՝ Եվրոպայի խորհուրդը շուտով հնարավորություն կունենա իր դիրքորոշումը արտահայտել:
Նման խախտումները հաճախ պատահում են այն ժամանակ, երբ ուժի կիրառման համաչափությունը բացակայում է: Այսպիսով՝ սա մարդու իրավունքների պաշտպանության ամենակարեւոր տարրերից է ՝ պահպանել հավասարակշռվածությունը: Եվ կարծում եմ՝ դա այն է ինչը, մենք կփորձենք անել»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ