Լրահոս
Օրվա լրահոսը

«Մանչեսթեր Յունայթեդին» եւ «Adidas»-ին մեղադրում են Մեսսիին կաշառելու մեջ

Նոյեմբեր 21,2016 20:21

Անգլիական ՄՅՈՒ-ն եւ մարզական հագուստ արտադրող «Adidas» ընկերությունը «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին 100 մլն. եւրո են առաջարկել իր ակումբի հետ պայմանագիրը չերկարացնելու դիմաց, պնդում է «Marketing Deportivo» հրատարակությունը: Այդպես, անգլիական ակումբը ստիպված չի լինի կատալոնյան ակումբին Մեսսիի համար 250 մլն եվրո հրաժարագին վճարել, ինչը նախատեսված է պայմանագրով, եթե ֆուտբոլիստը այլ ակումբ տեղափոխվի:

Եթե Մեսսին մինչեւ 2018 թվականի հունիսի 30-ը (այդ ժամանակ է լրանում պայմանագրի ժամկետը) այն չերկարացնի, ապա կդառնա ազատ գործակալ եւ կարող է տեղափոխվել ցանկացած ակումբ առանց կատալոնցիների փոխհատուցման:

Հրատարակության ունեցած տեղեկություններով, «Adidas»-ում անհանգստացած են ՄՅՈՒ-ին հովանավորելու անհաջող գործընթացից, ուստի որոշել են ակումբին աջակցել Լիոնել Մեսսիին ձեռք բերելով: Ընդ որում, Մեսսիին խոստացվող 100 միլիոն եւրոն որպես բոնուս կարող է վճարվել գերմանական ընկերության հետ գովազդային պայմանագրի շրջանակներում:

Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ «Բարսելոնան» ի վիճակի չէ Մեսսիին արժանապատիվ առաջարկ անել ֆինանսական խնդիրների պատճառով:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ The Sun-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930