Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավտոկայանման համար ապօրինի գումար գանձողները պետք է ենթարկվեն պատասխանատվության». Տարոն Մարգարյան

Նոյեմբեր 21,2016 18:35

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ քաղաքաշինության ոլորտում նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է ապօրինի շինարարության և հողազավթման 12 դեպք:

Զեկուցվել է նաև, որ ի կատարումն քաղաքապետի հանձնարարականի՝ նախորդ շաբաթ ապամոնտաժվել են Շենգավիթ վարչական շրջանում արձանագրված 5 ապօրինի շինությունները, իսկ վարչական շրջանի համապատասխան բաժնի պատասխանատուն հեռացվել է աշխատանքից: Հանձնարարվել է շարունակել հետևողական հսկողությունը ինչպես դեպքերի կանխարգելման, այնպես էլ վերահսկողությունն իրականացնող պատասխանատու անձանց աշխատանքային պարտականությունները պատշաճ կատարելու ուղղությամբ:

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում զեկուցվել է, որ հասարակական տրանսպորտի սպասարկման որակի վերահսկման նպատակով քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության, ՃՈ հետ համատեղ իրականացվող ամենօրյա հսկողության ընթացքում նախորդ շաբաթ հայտնաբերված 37 խախտումների մասով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ:

Զեկուցվել է նաև, որ շարունակվում են աշխատանքները մայրաքաղաքում ավտոկայանումների համար ապօրինի գումարների գանձման դեպքերը բացառելու ուղղությամբ: Ըստ այդմ, նախորդ շաբաթ իրավախախտ 6 անձ բերման է ենթարկվել ոստիկանության «Կենտրոն» բաժանմունք:

Անդրադառնալով վերոնշյալ երևույթին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել խստացված հսկողությունն ու արձանագրված բոլոր դեպքերը փոխանցել իրավապահ մարմիններին՝ համապատասխան ընթացք տալու համար:

«Անընդունելի այս երևույթը պետք է իսպառ բացառվի, մեր համաքաղաքացիներից ապօրինի գումար գանձողներն էլ պետք է ենթարկվեն պատասխանատվության: Ըստ այդմ, շարունակեք աշխատանքը՝ համագործակցելով ոստիկանության հետ արձանագրված դեպքերը փոխանցեք Երևան քաղաքի դատախազությանը: Բացի այդ, հանրությանը նաև ներկայացրեք բոլոր այն հասցեները, որտեղ արձանագրվել են նման դեպքեր, որպեսզի մարդիկ տեղեկանան ու տվյալ վայրերում նույնը կրկնվելու դեպքում չվճարեն ապօրինաբար գանձվող գումարները», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Տեղեկացնենք, որ ավտոկայանման համար ապօրինի գումար գանձելու դեպքեր են արձանագրվել մայրաքաղաքի հետևյալ հատվածներում.

Մաշտոցի պողոտա՝ «Մարգարյան» հիվանդանոցի դիմաց
Վազգեն Սարգսյան փողոց՝ Կենտրոնական բանկի դիմաց
Եզնիկ Կողբացի փողոց՝ «Վան» ստոմատոլոգիական կենտրոնի հարևանությամբ
Ամիրյան փողոց՝ «Սամսունգ» խանութի դիմաց
Հյուսիսային պողոտա 5 հասցեի դիմաց
Մովսես Խորենացու փողոցի թիվ 1 (Գումի) շուկայի դիմացի մայթ
Վարդանանց – Սիմոն Վրացյան խաչմերուկ
Պարոնյան փողոցի Նաիրի բ/կ շրջակայքը
Հին Երևանցու փողոց
Իսահակյան – Գ. Քոչար խաչմերուկ (Դրամատիկական թատրոնի հարակից հատված)
Բաղրամյան պողոտա 14 (նոտարի բակ)
Մհեր Մկրտչյանի փողոց
Գլխավոր պողոտայի Բուզանդի փողոց (Վերնիսաժ) հատվածում
Երվանդ Քոչարի փողոցի «Ինեկոբանկ»-ի հարակից հատված
Թումանյան փողոցի հ.30 շենքի հարակից հատված
Ագաթանգեղոսի, Խորենացու փողոցներ

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930