Ստամբուլը բանակցություններ է վարում Մոսկվայի հետ՝ ռուսական մեծ հեռահարությամբ C-400 զենիթային հրթիռային համակարգերը ձեռք բերելու ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիքը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«C-400-ի հարցով մենք բանակցություններ ենք վարում ոչ միայն Ռուսաստանի, այլև այլ երկրների հետ, որոնք ունեն նմանատիպ համակարգեր: Այժմ Ռուսաստանի դիրքորոշումն այդ հարցում դրական է: Հույս ունենք, որ ՆԱՏՕ-ի անդամ-երկրները լրջությամբ կվերաբերվեն դրան, և մեր համակարգը համատեղելի կլինի դաշինքի պահանջներին: Բայց մենք ոչ մի դեպքում չենք մերժի Ռուսաստանի առաջարկը և ակտիվորեն աշխատում ենք այդ ուղղությամբ»,- ասել է Իշիքը՝ ընդգծելով, որ Թուրքիայի վերջնական նպատակն է ինքնուրույն զբաղվել այդ համակարգերի արտադրությամբ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ