«Կոնսուլտացիա ենք անում նաեւ մեր իրավաբանների հետ, մեր հետագա քայլերը պատկերացնելու համար»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը:
Բանն այն է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն օրերս մերժել էր ԱԳՆ նախկին աշխատակիցների հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության : Եվրոպական դատարան ներկայացրած դիմումում, ԱԳՆ-ի չորս նախկին աշխատակիցները պնդել էին, թե խախտվել է խոսքի ազատության իրավունքը և իրենց աշխատանքից ազատել էին իրենց կարծիքն ազատ արտահայտելու համար:
Միաժամանակ, նշել էին, որ խախտվել է նաև արդար դատաքննության իրավունքը, որովհետև, ըստ դիմումատուների, արդար դատաքննություն չէր վարվել աշխատանքից ազատման հայցը վիճարկելու հարցում:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը հայտարարել էր, որ «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում հստակ սահմանված է, որ դիվանագետները պետք է զերծ մնան քաղաքական գործունեությունից, այդ թվում՝ քաղաքական դիրքորոշումից: «Այսինքն՝ նրանք ի սկզբանե, հանդիսանալով դիվանագետ, երբ դիմում էին նման քայլի, դրանով իսկ խախտում էին օրենքը»,-ասել էր Գեւորգ Կոստանյանը:
Կարդացեք նաև
Վլադիմիր Կարապետյանը մերժման փաստի առիթով մեկնաբանություններից առայժմ զերծ մնաց:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հետո,եթե դիվանագետ են, մարդ չեն, բերան չունեն: Այդ ինչ հիմար բնորոշում է: