Լրահոս
Օրվա լրահոսը

Արծրուն Հովհաննիսյանը՝ Բաքու մտնելու կոչի եւ Ալիեւի՝ նոր «լելե-թեփեներ»-ով սպառնալու մասին (Տեսանյութ)

Նոյեմբեր 21,2016 17:08

Aravot.am-ը ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից կարծիք հարցրեց ազատամարտիկ Վովա Վարդանովի այն հարցադրման շուրջ, թե «ո՞վ չի ուզում Բաքու մտնել…Պատերազմը չի վերջանա, մինչեւ մայրաքաղաքներից մեկը չհանձնվի»:

«Ճիշտ չեմ համարում անհատ ռազմական փորձագետների տեսակետները պաշտոնական մեկնաբանություններով «լցնելը», որովհետեւ պաշտոնական մեկնաբանությունները կարող են լինել շատ տարբեր եւ ողջ գործիքակազմի չբացահայտման բնույթով: Իսկ անհատ փորձագետն ազատ է իր գնահատականների եւ ցանկությունների մեջ»,-մեզ հետ զրույցում ասաց Արծրուն Հովհաննիսյանը եւ հիշեցրեց պաշտոնական տեսակետը. «ՀՀ զինված ուժերը իրենց խնդիրը լավ են գիտակցում եւ կատարում են: Իհարկե, շատ բան մանրամասնելու ենթակա չէ»:

Խնդրեցինք մեկնաբանել նաեւ Ալիեւի վերջին հայտարարությունը, որով նա ասում էր, թե «Շուշին մերն է…եթե հայերը դասեր չքաղեն ապրիլյան մարտերից, նրանց սպասում են բազմաթիվ հաջող գործողություններ՝ Լելե Թեփեի օրինակով»:

«Ապրիլյան պատերազմից առաջ եւ հետո ասել եմ, որ նման տրամաչափի քաղաքական գործիչների համար մեծախոսությունը, գլուխ գովելը կարեւոր չպետք է համարվի: Գիտակցող քաղաքական գործիչը պետք է հասկանա, որ իր բանակի համար «Լելե Թեփեն» չէր կարող լինել հիմնական ուղղության հարվածի գլխավոր խնդիր: Հետեւաբար՝ պետք է գիտակցել՝ երբ հիմնական խնդիրդ չես լուծել, այլ լուծել ես մարտավարական ինչ-որ բնույթի խնդիր, դա պետք չէ բարձրաձայնել: Բայց, իհարկե, Ադրբեջանն այս հարցում վաղուց այլ մոտեցում է որդեգրել: Չեմ կարծում, որ դա մեր իրականության մեջ պետք է մանրակրկիտ մեկնաբանվի: Հորդորում եմ նման դեպքերում, ինչպես նաեւ «իսկանդերավախի» դրսեւորումների ամեն մի հիստերիա չբերել հայկական մամուլ…իրենք (նկատի ունի Ադրբեջանին.-խմբ.) իրենց աշխարհով են ապրում…Ադրբեջանական մամուլն էլ ունի աշխարհի իր կանոնները»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930