Իրանը պատրաստ է մասնակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Այս մասին ԱՊԱ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Ջավադ Ջահանգիրզադեն:
Դեսպանը նշել է, որ իրենք պատրաստ են անել ամեն բան հակամարտության կարգավորման համար, քանի որ «այդ պատերազմը տարածաշրջանի օգտին չէ»:
«Մենք կարծում ենք, որ օտարերկրյա պետությունները երբեք չեն հասկանա տարածաշրջանի ցավը: Նրանք շատ հեռու են տարածաշրջանից, տեղյակ չեն տարածաշրջանի ներսում գործող խնդիրներից: Սակայն մենք ցանկանում ենք, որպեսզի Մինսկի խումբը շուտափույթ հասնի որևէ հաջողության: Մենք ցանկանում ենք, որ նրանք ավարտեն այդ աշխատանքը: Նրանք ասում են, որ այդ գործն իր լուծումը կստանա մեկ տարվա ընթացքում, սակայն, որքան այդպիսի «մեկտարիներ» են անցել: Տարածաշրջանի անվտանգությունը և կայունությունը շատ կարևոր է: Մենք ցանկանում ենք, որ ամբողջ տարածաշրջանը համագործակցի իրար հետ»,- ասել է դեսպանը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ