Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գեւորգ Սաֆարյան. «Գեղամ Խաչատրյանն ինքն է գլուխը պատին խփել» (Տեսանյութ)

Նոյեմբեր 21,2016 16:41

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Սասնա ծռեր» խմբի անդամներ Վարուժան Ավետիսյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Գագիկ Եղիազարյանը,Սմբատ Բարսեղյանը, ինչպես նաեւ խմբին օժանդակելու հոդվածով կալանավորված Կարո Եղնուկյանն ու Հովհաննես Ղազարյանը վկայություն չեն տա Գեւորգ Սաֆարյանի գործով: Վարույթն իրականացնող մարմինն ի պատասխան Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի գրության՝ տեղեկացրել է, որ նրանց շփումը այլ անձանց, ինչպես նաեւ լրագրողների հետ արգելվում է, քանի որ կարող են նախաքննական ցուցմունքներ հրապարակել:

Մինչդեռ անցած տարի Ամանորի գիշերը`Ազատության հրապարակում այլընտրանքային տոնածառ տեղադրելու ակցիայի ժամանակ կալանավորված եւ ամբաստանյալի աթոռին հայտնված ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանը եւ նրա պաշտպանը համոզված են, որ այդ անձինք գործի համար էական նշանակություն ունեցող տեղեկատվություն կարող են տրամադրել: Գեւորգ Սաֆարյանը դա համարում է քաղաքական որոշում:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց հրապարակել նրանց նախաքննության ընթացքում տված ցուցմունքները: Այդ հայտարարությունից հետո պաշտպանական կողմը հայտարարեց, որ բացարկ է հայտնում դատավորին: Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավորը մերժեց միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Այսօրվա նիստում դատարանին ներկայացվեցին նաեւ երկու տեսանյութեր, որոնք ըստ ամբաստանյալի, իր անմեղությունն ապացուցող լրացուցիչ հանգամանքներ են: Տեսանյութերից մեկում, ըստ Գեւորգ Սաֆարյանի, հստակ երեւում է իր դեմ ցուցմունք տված ոստիկան Գեղամ Խաչատրյանի դեմքը, որն անվնաս է: Մինչդեռ իր ցուցմունքում ոստիկանը հայտարարել է, թե Գեւորգ Սաֆարյանը հարվածել է իրեն, վնասել ունքը, անգամ արնահոսություն է եղել: «Ես Գեղամ Խաչատրյանի դեմքը տեսել եմ կես մետրից`ոչ մի վնասվածք չի եղել»,- հայտարարեց Գեւորգ Սաֆարյանը` նկատելով, որ տեսաերիզում շատ հստակ երեւում է միջադեպի պահը եւ Գեղամ Խաչատրյանի անվնաս դեմքը:

«Գեղամ Խաչատրյանն ինքն է գլուխը պատին խփել կամ ոստիկանների մուգ-ապակեպատ մեքենայում ոստիկաններն են խփել, որ վնասվածք երեւա»,- հայտարարեց Գեւորգ Սաֆարյանը: Մյուս տեսաերիզում, ըստ ամբաստանյալի եւ նրա պաշտպանի, հստակ երեւում է, որ ոստիկաններ Պավել Գաբրիելյանը եւ Արթուր Հեքիմյանը «շղթայական սուտ» ցուցմունքներ են տվել: Ըստ այդ ցուցմունքների, իրենք մոտեցել են տոնածառի հանդերձանքով Հովհաննես Ղազարյանին, բարեւել, Ամանոր շնորհավորել, խնդրել, որ բացի հանդերձանքը`ցույց տալու համար թե ինչ կա դրա տակ թաքցրած:

Մինչդեռ, ըստ ներկայացված տեսաերիզի, ոստիկանները չեն բարեւում, շնորհավորանք եւ խնդրանք չեն հղում: Ըստ Գեւորգ Սաֆարյանի, տեսանյութում լսվում է ռադիոկապի ձայնը, որտեղ հստակ լսվում է վերադասի հրամանը`Ազատության հրապարակ չթողնել:

Մանրամասները`տեսանյութում

Գործով դատական նիստը կշարունակվի նոյեմբերի 23-ին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    հոդվածին վերնագիրը կարդալով եւ ընկերակցող պատկերին նայելով, անհնար է քահ-քահ չծիծաղել

    տակավին ծիծաղելով գրում եմ այս տողերը…

    շատ հաջող է, շնորհակալություն Նելլի,
    լաւ բան է շաբաթը սկսիլ ծիծաղելով

    (իսկ այս դատերը վարող դատաւորների համբերությունը իրոք անծայրածիր է…)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930