Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ.  Նոր ծրագիրը տեսլական ունի նպաստել ներխմբային կոնֆլիկտների նվազեցման համար նպաստավոր միջավայրի ձեւավորմանը

Նոյեմբեր 21,2016 16:06

«Ծրագիրը համակարգային է՝ այն ուղղված է զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը, սակայն չի սահմանափակվում իրազեկվածության բարձրացմամբ կամ էպիզոդիկ խնդիրների վերլուծությամբ»,- նոյեմբերի 21-ին «Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի բացման արարողության ընթացքում ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Նա նշեց, որ ծրագիրը հստակ տեսլական ունի զինված ուժերի խորքային գնահատման հիման վրա զարգացնել կարողություններ, որոնք կնպաստեն ներխմբային կոնֆլիկտների նվազեցման համար նպաստավոր միջավայրի ձեւավորմանը, իրավունքների խախտումների կանխարգելմանը, դրանց ընթացիկ պաշտպանությանը, ինչպես նաեւ առկա պաշտպանության մեխանիզմների կատարելագործմանը. «Ծրագրի կարեւորությունը էլ ավելի է ընդգծվում այն հանգամանքով, որ շահառու են հանդիսանում նաեւ ավանդաբար բացասականորեն թիրախավորված ուժային կառույցները, ինչը հաճախ շատ անհիմն է համարվում: Ձեւավորված այդ կարծրատիպային մտածելակերպը կարող է հեշտությամբ փոփոխվել, եթե ներդրվեն համապատասխան ընթացակարգեր, եւ լինեն այն հնարավորությունները, որոնք ապահովում են յուրաքանչյուրի իրավունքների լիարժեք ապահովումը պաշտպանությունը:

Հատկապես զինված ուժերում դա կարեւոր է, որովհետեւ մենք գործ ունենք փակ համակարգի հետ, որտեղ մարդու իրավունքի հետ կապված հարցերը կարող են ստանալ այլ ավելի սուր բնույթ: Եվ մենք կարիք ունենք մեթոդական աշխատանքով նաեւ հետադարձ կապի ամրապնդման միջոցով բոլոր շահառու եւ շահագրգիռ կազմակերպությունների հետ փոխգործակցությամբ ակտիվ աշխատելով, քաղաքացիական հասարակության հետ շատ ակտիվ աշխատելով ձեւավորել այնպիսի միջավայր, որպեսզի քաղաքացին իմանա, որ զորակոչվելով ժամկետային զինվորական ծառայության կամ անցնելով ծառայություն զինված ուժերում որպես ենթասպա կամ սպա, ինքը հնարավորություն ունի լիարժեքորեն պաշտպանելու իր իրավունքները եւ ազատությունները»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930